Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժգին հակահարվածը | HAVASTI.info

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուժգին հակահարվածը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուժգին

պատասխան է տվել պաշտպանության նախարարի փոխարեն, նրա հանդեպ հեգնական արտահայտություն արած

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի փոխարեն:

Տիգրան Ուրիխանյանը հարց է ունեցել, կապված ՊՆ գործունեության դրվագի հետ, եւ այդ հարցում շոշափելով պաշտպանության նախարար

Դավիթ Տոնոյանի անունը, թույլ է տվել հեգնական բնութագրում՝ «top 10 of the ministers պաշտպանության նախարարը»:

Վարչապետն արձագանքել էր պատգամավոր Ուրիխանյանին, ընդ որում՝ բավականին հնչեղ եւ կոշտ:

Խոսքն այն մասին չէ լոկ, որ Փաշինյանը հիշեցրել է ԲՀԿ պատգամավորների հավատարմության երդում-թղթերը,

որոնք ԱԱԾ-ն հայտնաբերել էր Գագիկ Ծառուկյանի տնից:

Վարչապետը շոշափել է շատ ավելի կարեւոր եւ խորքային խնդիր, նշելով, թե կան պատգամավորներ, որոնք հարգալից են երրորդ պետության

չորրորդական կարգի պաշտոնյաների հանդեպ, սակայն իրենց հեգնական արտահայտություն են թույլ տալիս

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հանդեպ:

Նիկոլ Փաշինյանը բավական թափանցիկ ակնարկել է այն մասին, որ խորհրդարանի պատգամավորը փաստացի զբաղված է կոլաբորացիոնիզմով,

կամ ինչպես նախկինում ինքն է շոշափել խնդիրը՝ Հայաստանի քաղաքական դաշտում այլ պետության շահ սպասարկելով:

Միաժամանակ, Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացին դուրս է հանելու այդպիսի պատգամավորներին խորհրդարանից:

Հետաքրքիր է, ինչպե՞ս: Արդյոք նախանշվում է խորհրդարանի մոտալուտ արտահերթ ընտրություն,

թե՞ Տիգրան Ուրիխանյանը կարող է համալրել Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրյալների շարքը:

Միով բանիվ, Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը թերեւս խոսում է քաղաքական լայն գործընթացների տողատակի մասին, որում պաշտպանության նախարարի թիրախավորումը ամենեւին զարմանալի չէ:

Հատկապես այն շրջափուլում, երբ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի զինուժի զարգացման եւ անվտանգային գործողությունների

իր տեսլականը, դրանում անելով Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության արձանագրումներ:

Միաժամանակ, Հայաստանում թերեւս կարիք կա ավելի բարձր մակարդակ տեղափոխել կոլաբորացիոնիզմի

կամ քաղաքական դաշտում օտար երկրի շահի սպասարկման դեմ պայքարը, թե իրավական, թե նաեւ արժեհամակարգային առումով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *