
Վարունգի մարինադ խառը բանջարեղենով:
Ամառն իր կիզակետում է, և մենք համոզված ենք, որ իր առաջին բերքով արդեն հասցրել է հաճույք պատճառել շատ այգետերերի: Իհարկե, այս ընթացքում չի կարելի մոռանալ պահածոյացման աշխատանքների մասին:
Երբ թարմ մրգերն ու բանջարեղենն առատ են, արժե մտածել ձմռան պաշարի մասին: Այսօր մենք ձեզ կպատմենք, թե ինչպես պատրաստել վարունգի մարինադ խառը բանջարեղենով: Իհարկե, հաճելի է վարունգի մարինադ վայելել, ոչ միայն ցուրտ եղանակին: Այնպես որ, ընտանիքին այսպիսի նախուտեստով ուրախացնելու համար անհրաժեշտ է մեծ քանակով պատրաստել պահածոն:
Վարունգի մարինադի պարզ բաղադրատոմսը կօգնի ձեզ այս հարցում: Պատրաստեք անպայման, ձմռանը շնորհակալ կլինեք մեզ:

Վարունգի մարինադ խառը բանջարեղենով. Բաղադրիչներ
- Վարունգ 700 գ
- Գազար 0.5 հատ
- Սոխ 1 հատ
- Սխտոր 2-3 պճեղ
- Սամիթ ըստ ճաշակի
- Շաքարավազ 2 թեյի գդալ


Վարունգի մարինադ խառը բանջարեղենով. Պատրաստման եղանակը
- Լվանալ վարունգը հողից և փոշուց, կտրել ծայրերը և թրջել սառը ջրի մեջ 4 ժամ:
- Պահածոյի համար նախատեսված բանկաները նախ պետք է ստերիլիզացնել: Դա կարելի է անել ցանկացած եղանակով, որը հարմար է ձեզ:
- Լվանալ, մաքրել գազարները, կտրել օղակներով և լցնել բանկայի ներքևի մասում: Գազարներին ավելացնել սխտորի մի քանի պճեղ, սամիթի ճյուղեր:
- Մաքրել սոխը, կտրել կես օղակներով, դրանք նույնպես լցնել բանկայի ներքևի մասում:
- Ջրի մեջ լցված վարունգները հանել և դասավորել բանկայի մեջ, այնպես, որ միմյանց կիպ կպած տեղավորվեն:
- Լցնել աղը, շաքարավազը բանկայի մեջ, լցնել սեղանի քացախը: Այժմ լցնել բանկան մինչև պռունկը սառը ջրով և ստերիլիզացնել: Լցնել ջուրը կաթսայի մեջ, որտեղ պիտի տեղավորեք վարունգի մարինադի բանկաները: Ջուրը պետք է հասնի բանկայի «ուսերին»: Կաթսան կրակի վրա դնել և եռացնելուց հետո 3 րոպե ստերիլացնել:
- Այնուհետև, զգուշորեն հանել բանկաները կաթսայի միջից, ամուր փակել կափարիչով և շրջել գլխիվայր: Պահածոները փաթաթել տաք ծածկոցով և թող ամբողջովին սառչի:

Վարունգի մարինադ խառը բանջարեղենով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий