
Վարունգի մարինադ առանց քացախի. Սա կարելի է տալ նույնիսկ փոքրիկներին: Ձմռան համար վարունգ պահածոյացնելու սեզոնը ամբողջ թափով է ընթանում: Իհարկե, քանի դեռ խանութների դարակներն առատ են թարմ բանջարեղենով, ժամանակն է գործի անցնել: Մենք առաջարկում ենք պատրաստել վարունգի մարինադ առանց քացախի:
Այս պահածոն կարելի է տալ նույնիսկ փոքրիկ երեխաներին, մանավանդ որ վարունգները մի փոքր քաղցրահամ են ստացվում:
Բաղադրիչների քանակը հաշվարկված է երեք լիտրանոց բանկայի համար: Եթե ցանկանում եք ավելի շատ պատարստել, ապա պարզապես համամասնորեն ավելացրեք բաղադրիչների քանակը:
Պետք է չմոռանալ բանկաների նախնական ստերիլիզացման մասին: Այն կարող է իրականացվել տարբեր եղանակներով` գոլորշիով, եռման ջրով, ջեռոցում, միկրոալիքային վառարանում: Մշակելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ստուգել բանկան: Այն չպետք է ունենա ճաքեր կամ քերծվածքներ:Содержание
Վարունգի մարինադ առանց քացախի. Բաղադրությունը
- Վարունգ 2 կգ
- Աղ 2 ճաշի գդալ
- Շաքար 5 ճաշի գդալ
- Կիտրոնաթթու 1.5 թեյի գդալ
- Հաղարջի տերև 2 հատ
- Սխտոր 2 պճեղ
- Դափնու տերև 2 հատ,
- Սամիթի հովանոց 1 հատ
- Սև պղպեղ 3 հատիկ
Վարունգի մարինադ առանց քացախի. Պատրաստման եղանակը
- Լվանալ վարունգները մանրակրկիտ կերպով: Դրանք շարել բանկայի մեջ, հաղարջի տերևների, սխտորի, դափնու տերևի, սամիթի հովանոցի և պղպեղի վրա: Լցնել եռացրած ջուրը, թողնել 15 րոպե:
- Ջուրը դատարկել կաթսայի մեջ, հասցնել եռման և 15 րոպեով կրկին լցնել վարունգների վրա:
- Պատրաստել մարինադ այդ քամված ջրից: Դա անելու համար ավելացնել աղ, կիտրոնաթթու և շաքար:
- Խառնուրդը հասցնել եռման և լցնել մինչև բանկայի պռունկը: Ստերիլիզացված կափարիչով ամուր փակել:
- Անմիջապես գլխիվայր շրջել բանկան և փաթաթել ծածկոցով: Երբ բանկան ամբողջովին սառչի, կարող եք տեղափոխել մառան:

Ձմռանը կարելի է սրանով հյուրասիրել երեխաներին և զգայուն ստամոքսով մարդկանց:
Վարունգի մարինադն առանց քացախի պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий