Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը՝ քիչ առաջ ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ լիազորություններն ավարտած դատավորներին՝ Գյուլումյան & Co, ըստ էության գտնելով, որ Հայաստանում ՍԴ ճգնաժամի լուծման գործընթացի օրինականության ու

սահմանադրականության մեջ որևէ խնդիր չկա, ճանաչելով ողջ գործընթացի օրինականությունն ու սահմանադրականությունը, և համարելով, որ այդ գործընթացը միջանկյալ միջոցի կիրառումով կասեցման ենթակա չէ։

Ու այսքանից հետո հարց է, թե «սահմանադրական հեղաշրջման» «էլիտնի իրավագետներն» էլ ի՞նչ են մոգոնելու։ Անգամ այս բարձրագույն դատական ատյանը ճանաչեց ՀՀ-ում ՍԴ ճգնաժամի լուծման օրինականությունը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ նախկին անդամների՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնը կորցրած Հրայր Թովմասյանը և

աշխատանքից ազատված դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը վիճարկելուց բացի պահանջում են, որ Ստրասբուրգի դատարանը միջանկյալ միջոց կիրառի Հայաստանի նկատմամբ։

Այսինքն իրենց խախտված իրավունքների վերաբերյալ դիմումը քննելու ընթացքում դադարեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*