«Ստի սկիզբը 2″․․․ Սերգեյ Դանիելյանը 2-րդ անգամ նմանակում է Միքայել Մինասյանին․ Նոր, հումորային տեսանյութ

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուք սոցցանցում «Ստի վերջը» խորագրով տեսանյութեր է հրապարակում, որոնց նպատակը ներկայիս իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պարսավելն է․

Վերջերս Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե մեկը կա, որ կուխնյայից դուրս չի գալիս, մեզ էլ ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդներ է տալիս։

Ի պատասխան այս հայտարարությանը Միքայել Մինասյանը այս անգամվա տեսանյութով պատրաստեց «Հեղափոխական բորշչ», ինչը ի զարմանս իրենց, հասարակության կողմից ընդունվեց ու դարձավ ծաղրի առարկա։

Ֆեյսբուքում այդ տեսանյութի տարբեր մասեր կրեցին հումորային բնույթ։ Իրենց կատարած յուրաքանչյուր վատ արարք բումերանգի պես իրենց դեմ է շրջվում։ Դե ինչպես ասում է ժողովրդական հայտնի խոսքը՝ «Փոս փորողն ինքն է մեջը ընկնում»։

Դերասան Սերգեյ Դանիելյանը, անդրադառնալով Միքայել Մինասյանի հայտնի տեսանյութին, «Ստի սկիզբը» խորագրով նոր, հումորային տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*