«Ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել». Նաիրա Զոհրաբյան | HAVASTI.info

«Ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, սրանք այլևս դառնում են անկառավարելի:

Հենց նոր զանգահարեցին ինձ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար, ծանուցումն ստանալուց հետո փաստաբանի հետ կքննարկի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:

Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները, և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *