Սմբուկով նախուտեստ. Սա հիանալի ամառային ուտեստ է

Սմբուկով նախուտեստ. Սա հիանալի ամառային ուտեստ է, որը կհագեցնի ու կգերի իր համով:

Այս ուտեստի պատրաստելու իսկական ժամանակն է, այն համար տարբերակ է շոգ եղանակի համար, բացի այդ, կարելի է ասել, որ սա ոչ թե նախուտեստ է, այլ իսկական լիարժեք, բարձրակարգ ուտեստ: Համեղ, հագեցնող և հեշտ պատրաստվող:

Այժմ ձեզ կներկայացնենք, թե ինչպես է պետք պատրաստել այս պարզ ու համեղ հյուրասիրությունը:

Սմբուկով նախուտեստ

Содержание

Սմբուկով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 2 մեծ սմբուկ
  • 1 գազար
  • 130 գ երշիկեղեն
  • 2 պղպեղ
  • 3 ձու
  • աղ ըստ համտեսի
  • կես թեյի գդալ սև պղպեղ
  • 2 լիքը ճաշի գդալ օսլա
Սմբուկով նախուտեստ

Սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Լվանալ և կտրատեք սմբուկը: 1 ճաշի գդալ աղ ավելացնել ջրին և դրա մեջ լցնել սմբուկը, այնպես, որ դրանք ջրի մեջ լինեն ամբողջությամբ:
  2. Ծածկել ափսեով և թող մնա 5-10 րոպե դառնությունը դուրս տալու համար:
  3. Այնուհետև հանել և լվանալ սմբուկները հոսող ջրի տակ:
  4. Սմբուկի օղակի միջուկը փորել գդալով: Շատ մանր կտրատել պտղամիսը: Գազարները նույնպես շատ մանր կտրատել կամ քերիչով քերել:
  5. Մանրացված սմբուկի միջուկը խառնել գազարի և մանր կտրատած երշիկի հետ:
  6. Այս ամբողջը լավ խառնել, ավելացնել պղպեղն ու ձուն: Չմոռանաք աղ և պղպեղ անել և օսլան ավելացնել:
  7. Տապակի մեջ լավ տաքացնել բուսական յուղը, այնուհետև դնել սմբուկի օղակները: Սմբուկի օղակի մեջ զգուշորեն գդալով լցնել պատրաստված լցոնը:
  8. Ծածկել և տապակել մինչև ոսկե դարչնագույն դառնա, ապա բահիկով շրջել մյուս կողմի վրա, նույնպես լավ տապակել:
  9. Պատրաստված սմբուկը շարել թղթի սրբիչի վրա` ավելորդ յուղը հեռացնելու համար: Մատուցելիս, կարելի է զարդարել կանաչիներով:
Սմբուկով նախուտեստ

Սմբուկով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ բոլորին:

Լցոնած սմբուկ / Համեղ բաղադրատոմսեր / Գառնի Յարախ

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*