
Սմբուկը աղացած մսով. Մեր ընտանիքում շատ են սիրում այս ամառային ուտեստը:
Մենք պարզապես սիրում ենք սմբուկը աղացած մսով: Նախընտրում ենք այս տարբերակը ավելի շատ, քան ուղղակի լցոնված սմբուկները:
Դրանք ավելի հեշտ է պատրաստել առանց ջեռոցի (ընդհանուր առմամբ, երբ շոգ եղանակ է, այնքան էլ հաճելի չէ պատրաստել ջեռոցում): Այս եղանակով պատրաստված սմբուկները շատ հագեցնող և համեղ են, փոխարենը դրանք ոչ միայն համեղ են, այլև գեղեցիկ տեսք ունեն: Անպայման պատրաստեք, և հաճույք պատճառեք բոլորին:

Սմբուկը աղացած մսով. Բաղադրիչներ.
- սմբուկ — 3 հատ
- 600-700 գրամ ցանկացած աղացած միս
- սոխ — 1 գլուխ
- ձու — 4 հատ
- ալյուր — 100 գրամ
- մի քանի պճեղ սխտոր
- և իհարկե աղ և պղպեղ` ըստ ճաշակի

Սմբուկը աղացած մսով. Քայլ առ քայլ բաղադրատոմս
- Միսը աղալ, իսկ եթե այն արդեն աղացած է, ապա լավ մանրացված սոխն ավելացնել աղացած մսին (այն կարելի է քերել քերիչով):
- Կտրել սմբուկը հավասար շերտերով, լավ աղ անլ և վրան ջուր լցնել, դա կօգնի հեռացնել դառնությունը սմբուկից: Թող այդպես մնա 30-40 րոպե, այնուհետև ջուրը ցամաքեցնել, լվանալ և չորացնել սմբուկը:
- Առանձին հարել ձվերը, ավելացնելով աղ և պղպեղ:
- Յուրաքանչյուր սմբուկի շերտի վրա դնել աղացած միս, մի փոքր հարթեցնել ձեռքով, ձեւավորել կոտլետ, թաթախել ալյուրի մեջ, ապա թաթախել ձվի մեջ:
- Թավայի մեջ տաքացնել յուղը և տապակել սմբուկը երկու կողմերից մինչև պատրաստ լինելը: Սմբուկը դնել անմիջապես տապակի մեջ, լցոնը` ներքև:
- Տապակի միջից հեռացնելիս սմբուկները թղթի սրբիչի վրա դնել, ավելորդ յուղից ազատվելու համար:

Սմբուկը աղացած մսով պատրաստ է: Այս ոտեստի հետ լոլիկով աղցան մատուցեք, դա ընդհանուր առմամբ հրաշք է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий