«Սկզբում նրանք վազում են հովանավորյալ երկրի դեսպանատուն, ապա հայտնվում ռուսական եթերում»․ Արման Բաբաջանյան | HAVASTI.info

«Սկզբում նրանք վազում են հովանավորյալ երկրի դեսպանատուն, ապա հայտնվում ռուսական եթերում»․ Արման Բաբաջանյան

«ԱԺ մեր ընդդիմադիր գործընկերները, քաղաքական հստակ ուղղվածություն ունեցող քաղաքագետներն ու փորձագետները ռուսական հեռուստաեթերից լուտանքներ են թափում Հայաստանի պետականության նկատմամբ։ Այս ամենը տեղավորվում է՝ դրսից տղա բերելու էժանագին ու հակապետական տրամաբանության մեջ»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ դատապարտելով այդ գործելաոճը։ «Սխեման շատ պարզ է․ սկզբում նրանք վազում են իրենց հովանավորյալ երկրի դեսպանատուն, ՀՀ-ի վերաբերյալ բողոքի չափաբաժինը ներկայացնում դեսպանին, ապա հայտնվում ռուսական եթերում, որը լցնում են ոչ միայն սեփական երկրի դեմ ուղղված իրենց կեղտոտ հայտարարություններով, այլև՝ ռուս հաղորդավարի ցնդաբանություններով»։ Պատգամավորը հայտարարեց, որ հակապետական այս գործունեության հետքը չի ջնջվելու հասարակության հիշողությունից։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *