«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Մի փոքր կծու, բայց միևնույն ժամանակ շատ համեղ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Մի փոքր կծու, բայց միևնույն ժամանակ շատ համեղ է, հաճելի կլինի ցուրտ ձմռան երեկոյան տաք խաշած կարտոֆիլի հետ այդպիսի բանկա բացելը … անչափ համեղ է:

Առաջարկում եմ պատրաստել այս բաղադրատոմսով թե գալիք ձմեռվա համար, թե սեզոնին սառնարանում ձեռքի տակ ունենալու համար:

սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Բաղադրությունը

  • Սմբուկ  3 կգ
  • Լոլիկ 3 կգ
  • Բուլղարական պղպեղ  5 հատ
  • Կծու պղպեղ 1 հատ
  • Սխտոր 2 գլուխ
  • Բուսական յուղ 250 մլ
  • Քացախ 9% 100 մլ
  • Աղ 6 թեյի գդալ
  • Շաքար 7 թեյի գդալ* Նշված քանակի բաղադրիչներից ստացվում է 6 լիտր նախուտեստ:
սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստ. Պատրաստման եղանակը

  1. Սմբուկը կտրատել 1 սմ հաստությամբ օղակներով, իսկ եթե մեծ է, ապա օդակները նույնպես կիսել: Շաղ տալ դրանց վրա մի քիչ աղ, թողնել առնվազն 30 րոպե: Դա արվում է այնպես, որ դառնությունը թողնի բանջարեղենը: Վերջում պետք է չորացնել ստացված հեղուկը:
  2. Մաքուր լոլիկը կտրել կտորներով: Նույնն անել բուլղարական քաղցր պղպեղի և կծու պղպեղի հետ, նախապես դրանցից սերմերը հեռացնելով:
  3. Այժմ պետք էմսաղացով աղալ պղպեղը և լոլիկը մսաղացով:
  4. Սմբուկները լցնել խորը տապակի մեջ և դրանց վրա ավեացնել բուսական զանգվածը: Աղ ավելացնելուց հետո լցնել բուսական յուղ և լավ խառնել: Տապակի պարունակությունը հասցվում է եռման և եփվում 25-30 րոպե:
  5. Սխտորի գլուխները մաքրել և անցկացնել ճզմիչով:
  6. Վերջնական պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ճզմած սխտորը լցնել տապակի մեջ և ավելացնել քացախը: Զգուշորեն խառնել, առանց վնասելու սմբուկի ամբողջականությունը:
  7. Պատրաստի նախուտեստը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել ստերիլացված կափարիչներով:
  8. Փակելուց հետո բանկաները շրջել գլխիվայր և թող սառչի:

Պատրաստված նախուտեստը շարել մառանում և սպասել ձմռանը: Համոզված ենք, որ այս նախուտեստը հիանալի կերպով կփոխարինի արդեն հոգնեցրած աջիկային:

սմբուկով նախուտեստ

«Սկեսուրի լեզու» սմբուկով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*