
Սերկևիլի մուրաբա
Պահածոյացման սեզոնը ամբողջ թափով է ընթանում, և շուտով գալու է անուշաբույր սերկևիլի հերթը: Արտաքուստ, այն խնձորի է նման, բայց համը տտիպ է և քիչ հյութալի: Բայց ջերմային մշակման ընթացքում բացահայտվում է այս մրգի ամբողջ հմայքը:
Սերկևիլը հայտնի է բազմաթիվ օգտակար հատկություններով, հատկապես հակաբորբոքային որակներով, այն նաև հիանալի հակաօքսիդիչ է: Այս մրգից պատրաստված մուրաբան ստացվում է, որ շատ քաղցր է, բայց նարինջի հետ միասին այն ձեռք է բերում հաճելի թթվայնություն:

Սերկևիլի մուրաբա. Բաղադրությունը
- Սերկևիլ 2.5 կգ
- Նարինջ 2 հատ
- Շաքարավազ 2 կգ
- Ջուր 2 լ

Սերկևիլի մուրաբա. Պատրաստման եղանակը
- Լավ լվանալ սերկևիլը հեռացնել կեղևը և միջուկը: Լցնել դրանց վրա ջուր և եփել 20 րոպե:
- Կտրատել սերկևիլը, վրան լցնել կեղևի ու միջուկի եփելուց ստացված օշարակը, ապա 15 րոպե եփել:
- Հեղուկը քամել և վրան ավելացնել շաքարավազ, հասցնել եռման և եփել ևս 5 րոպե:
- Լցնել սերկևիլի վրա տաք օշարակը և թողնել կափարիչի տակ 12 ժամ: Լվանալ նարինջները և կեղևը հետը կտրել խորանարդներով: Լցնել սերկևիլի վրա և եփել 30 րոպե ցածր ջերմության վրա:
- Տաք մուրաբան լցնել ստերիլիզացված մաքուր և չոր բանկաների մեջ և փակել կափարիչներով:

Այս մուրաբան կատարյալ է ցրտի դեմ պայքարելու համար: Այն կարելի է ավելացնել թեյի մեջ կամ քսել թարմ թխվածքի կամ հացի վրա, և վայելել շատ համեղ ու առողջարար մուրաբան:
Սերկևիլի մուրաբան պատրաստ է:
Բարի ախորժակ:
Оставить комментарий