
Երգչուհի Նունե Եսայանը վերջին շրջանում հայտնվեց բուռն քննարկումների կիզակետում։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երգչուհին մասնակցեց Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատման համար ստորագրահավաքին և այդ մասին հպարտությամբ հայտարարեց։

Սակայն ՀՀ վաստակավոր արտիստուհին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ ցանկություն ու մտադրություն չի ունեցել զբաղվել քաղաքականությամբ։ Նրա լարծիքով Ռովերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ երկրում խաղաղություն է եղել և դա է ամենակարևորը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում:

Նրա խոսքով, նա խորին հարգանք է տածում Սերժ Սարգսյանի նկատմամբ․” Բոլորը շատ լավ գիտեն՝ ես առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն։ Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:
Оставить комментарий