Սերժ Սարգսյանի եղբորորդու համար դատախազը պահանջեց 7 տարվա ազատազրկում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատախազի մեղադրական ճառը։ Հիշեցնենք, որ այս գործով դատավոր է Աննա Դանիբեկյանը:

Գործով մեղադրող դատախազը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Դատախազի հիմնավորմամբ՝ կատարված սպանության փորձը հիմնավորված է։ Ապօրինի զենք պահելու վերաբերյալ միջնորդեց դատարանին կիրառել վաղեմություն։

Դատախազի մեղադրական ճառը՝ ստորև. «Նախաքննության ընթացքում Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կյանքից անկախ հանգամանքներում։

Հայկ Սարգսյանի ընտանիքի անդամներն օգտագործելով իրենց կապերը՝ գործը փակել են։ Դրանից հետո շուրջ տասը տարի վատառողջ է Դավիթ Սիմոնյանը, դարձել է հաշմանդամ և այդ ընթացքում վախեցել է պատմել ճմարտությունը։

Դավիթ Սիմոնյանը մի քանի անգամ հարցաքննվել է, և բոլոր հարցաքննություններին հաստատել է, որ իրեն Հայկ Սարգսյանը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորություն է ունեցել»։

Հաջորդ դատական նիստը, որին կներկայացվի պաշտպանական կողմի խոսքը, նշանակվեց հուլիսի 17-ին, ժամը՝ 16։30-ին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*