Սենսացիոն բացահայտում․ Ահա և Նիկոլ Փաշինյանին տապալելու Ծառուկյանի պլանը․ Մանրամասներ | HAVASTI.info

Սենսացիոն բացահայտում․ Ահա և Նիկոլ Փաշինյանին տապալելու Ծառուկյանի պլանը․ Մանրամասներ

Վերջին օրերին Հայաստանում ներքաղաքական լարվածությունը հասել է գագաթնակետին։

Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ վարչապետի և նրա ընտանիքի անդամների մոտ արձանագրվեց կորոնավիրուսային վարակ։ Վարչապետի մեկուսացումն ակտիվացրեց ներքաղաքական ուժերին, որոնք սկսեցին միավորման և գաղտնի հանդիպումների գործընթաց։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (մականունը՝ Դոդի Գագո) հանդես եկավ կոշտ հայտարարությամբ՝ նշելով, որ «կառավարությունը ձախողել է ամեն ինչ և ոչ թե 97, այլ 100% կազմով պետք է փոխվի»։

Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն ու ընտանիքի բոլոր անդամներն ապաքինվել են և վերադարձավ ակտիվ աշխատանքի։

Զուգահեռաբար, իմքայլականներն ու ուժայինները սկսեցին մասշտաբային գործողություններ Ծառուկյանի դեմ։ Հրապարակվեցին Ծառուկյանին վարկաբեկող քրեական անցյալի և նրա աջ ձեռքը հանդիսացող Սեդրակ Առուստամյանի կաշառքի գործերի մասին փաստաթղթեր։

MAMUL.am-ը կառավարության և ԲՀԿ իր աղբյուրների միջոցով փորձեց տեղեկանալ վերոնշյալ իրադարձությունների մանրամասներին և պլաններին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարող քաղաքական մյուս ուժերը պլանավորել են մի գործընթաց, որի արդյունքում պետք է 2 ամսվա ընթացքում տապալեն Փաշինյանին։

Ըստ մեր աղբյուրների՝ նշված պլանն աջակցության է արժանացել Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր ուժերի և Փաշինյանի դեմ պայքարող ռուսահայ շրջանակների կողմից։

Այդ նպատակով վերջին ամիսներին Ծառուկյանը գաղտնի հանդիպումներ է ունեցել ՀՀԿ, ՀՅԴ, ԼՀԿ, Հայրենիք և այլ կուսակցությունների հետ (ԱԱԾ պետի և Ոստիկանապետի ազատումը կապված է նաև այս հանգամանքի հետ, քանի որ վերջինները վարչապետին չեն զեկուցել այդ հանդիպումների մասին)։

Այս հանդիպումների ընթացքում քաղաքական կուսակցությունները եկել են այն եզրահանգման, որ քաղաքական միակ դեմքը, ով կարող է փողոց դուրս բերել գոնե 10.000 մարդ, դա, այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն է, ով ունի նաև ռուսական շրջանակների աջակցությունը։ Ուստիև պետք է միավորվել վերջինի շուրջ։

Համաձայն պլանի, հունիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, խորհրդարանական ընդդիմությունը (1/3-ի կողմից) պետք է խորհրդարան ներկայացներ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ, որը պետք է քննարկվեր 48-72 ժամվա ընթացքում։

Համաձայն պլանի՝ մինչ քվեարկությունը, Ծառուկյանը և քաղաքական մյուս ուժերը կոչերով պետք է փողոց դուրս բերեին իրենց աջակիցներին, որպեսզի ուժեղացնեին իշխանության դեմ ճնշումները։

Նախատեսված էր, որ Ծառուկյանը պետք է փողոց դուրս բերի նաև այն քաղաքացիներին, ովքեր կորոնավիրուսի վարակի պատճառով կորցրել են աշխատանքը, չեն ստացել սոցիալական աջակցություն կամ ստացել են չնչին օգնություն ու այս պահին սոցիալական ծանր վիճակում են։

Նախատեսված էր նաև, որ փողոցային եռօրյա ակցիաները պետք է կազմաքանդեին ոստիկանության՝ առանց այն էլ հյուծված և իշխանությանը չաջակցող ստորաբաժանումներին, ովքեր կաջակցեին փողոց դուրս եկած զանգվածին։

Քվեարկության օրը վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ 44 ձայնը չապահովելու դեպքում (ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն միասին ունեն 42 ձայն), Ծառուկյանը դիմելու էր հանրությանը, որ կառավարությունը չի կատարում փողոց դուրս եկած հանրության պահանջը և կոչ էր անելու չցրվել այնքան ժամանակ, մինչև իշխանությունը ճեղքեր տա և հրաժարական ներկայացնի։

Տեղեկանալով այս մանրամասներին՝ վարչապետը երեկ հայտարարեց, որ արտակարգ դրության ժամկետը կերկարացվի։

Դա նշանակում է, որ վերոնշյալ պլանը, համենայն դեպս այդ ընթացքում չի կարող իրականացվել, քանի որ համաձայն Սահմանադրության, արտակարգ դրության ռեժիմի ընթացքում Ազգային ժողով չի կարող ներկայացնել վարչապետի նկատմամբ անվստահություն հայտնելու նախագիծ։

Այս կերպ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է շահում՝ իր դեմ կոալիցիաները կազմաքանդելու համար։

Պարտադիր տարածեք, կիսվեք (ПОДЕЛИТЬСЯ) ձեր մտերիմների հետ, թող բոլորը տեղեկացվեն․

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *