ՍԴ-ն վերսկսում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը

Factor.am-ի տեղեկություններով այսօր Սահմանադրական դատարանում ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ որոշվել է, որ ՍԴ-ն կվերսկսի Քոչարյանի գործի քննությունը։ Նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։ Ըստ էության, բարձր դատարանը կարող է որոշել, որ, օրինակ, Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է և գործն ամբողջությամբ կփակվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որի ընդունման դեպքում 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, նրանք են՝ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*