«Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի». Ոստիկաններն այցել ել են «Արմնյուզ» ՀԸ | HAVASTI.info

«Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի». Ոստիկաններն այցել ել են «Արմնյուզ» ՀԸ

ՀՀ Ոստիկանության ծառայողներն այցելել են ArmNews հեռուստաընկերություն՝ վարչական վարույթ հարուցելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքի իր ուղիղ եթերում ասաց «Քառյակ մեդիայի» սեփականատերերից Սամվել Ֆարմանյանը:

«Վարչական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ տաղավարում՝ թողարկման ժամանակ, մեր հաղորդավար Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ: Մենք մեր փաստարկները ներկայացրինք ոստիկանության աշխատակիցներին, ասացինք, որ ցույց տան իրավական այն հիմքը, որի հիման վրա սոցիալական հեռավարության պահպանման դեպքում հաղորդավարների կողմից պարտադիր է դիմակ կրելը»,-նշեց Ֆարմանյանը:

Սամվել Ֆարմանյանն ասաց, որ տեղի ունեցողն իրենք դիտարկում են որպես լրատվամիջոցների ազատությանն անընդունելի սահմանափակման նախերգանք.

«Սա չի անցնելու, Նիկոլ Փաշինյան չէ, ուզում է 40 Նիկոլ Փաշինյան լինի: Սա հազարավոր մարդկանց տասնամյակների ձեռքբերումն է, սա մի ազատություն է, առանց որի մենք արդյունավետ և զարգացող պետություն չենք կարող ստեղծել, և եթե Արմնյուզի եթերը որևէ Նիկոլ Փաշինյանի կամ որևէ մի ոստիկանության դուրը չի գալիս, ուրեմն պատճառները պետք է փնտրել  ոչ թե դիմակի բովանդակության, դրա առկայության ու բացակայության մեջ, այլ պետք է լրիվ այլ տեղ փնտրել»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *