Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերով ներկայացնում են իրավիճակը

Այգեպար գյուղի բնակիչները ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնում են, որ այս պահին գուղի վրա կրակոցներ չկան, պետք չէ տեղեկատվական պատերազմի զոհ դառնալ: «Իմ կանգնած դիրքում քիչ առաջ կանգնած նկարվել է Սիփան Փաշինյանը, 300 մ ներքև երեխեքը հանգիստ քնած են: Ես չգիտեմ՝ ով ա տարածել, թե գյուղը տարհանել են, մեր գյուղն սկի 92-ին տարհանել: Հա, կրակոցներ կան Մովսես գյուղի դիրքերից մինչև Չորաթանի Ներքին թաղ»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ հաստատելով, որ Մովսեսի դիրքերում կռիվ է գնում, իրենք ամեն պահի պատրաստ են օգնության հասնելու:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*