Ռուսական Առաջին ալիքի հաղորդավարները կոշտ տեղն են դրել ադրբեջանցիներին

Ռուսական Առաջին ալիքի եթերում քննարկվել է Ռուսաստանի մայրաքաղաքում կատարվող վերջին թեժ իրադարձությունները ադրբեջանցիների և հայերի միջև:

Ազգությամբ ադրբեջանցի, լրագրող Ռոման Ագաևը, ի պատասխան հաղորդավարների հարցին, թեման շրջել է դեպի հայերի ներքին, միջանձնային հարաբերությունները՝ զարմանք հայտնելով, թե ինչու Առաջին ալիքը դրանց չի անդրադառնում ծիրանի թեմայի փոխարեն:

Հաղորդումը վարող լրագրողը Ռ. Ագաևին անմիջապես ընդհատել է՝ թույլ չտալով թեման փոխել: Նա շեշտել է, որ ոչ մի պարագայում ծիրանի առևտուրը չպետք է դառնար քաղաքական շահարկումների թեմա:

Վերադառնալով հարցին՝ ռուս լրագրողը դարձյալ փորձել է ճշտել, արդյոք տեղի ունեցածը ադրբեջանցի մի քանի քաղաքացիների էմոցիոնալ պոռթկման արդյունք էր, թե մի ամբողջ երկրի դիրքորոշում, որով շարունակվում էին սահմանում սկսված իրադարձությունները:

Ռոման Ագաևը հիշեցրել է, որ հայտնի շուկայի ղեկավարն ազգությամբ ադրբեջանցի է ու տեղի ունեցածը ազգային, քաղաքացիական վերաբերմունքի հարց է: Սա բարկացրել է ռուս վերլուծաբաններին:

Նրանք անընդունելի են համարել այսօրինակ մոտեցումը, որովհետև անհեթեթ կլինի, եթե Ռուսաստանում բոլորը սկսեն իրենց ազգային դիրքորոշումներն այդկերպ լուծել: Ուշագրավ քննարկման մանրամասները՝ ստորև:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*