Ռոբերտ Քոչարյանն արդեն տանն է

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե ինչ, սիրելի ընկերնե՛ր, Նախագահ Քոչարյանը տանն է, պայքարս՝ արդարացված, սպասումներս ու նպատակներս՝ կատարված, #Ազատություն_Նախագահին հեշթեգն՝ իրականություն։
Ավելի քիչ, քան մեկ ամսից կլրանա երկրորդ տարին՝ ֆեյսբուքյան էջս ու ոչ միայն մեծ հաշվով ծառայում է երկու նպատակի՝ Հայոց Պետականության նորագույն պատմության կենտրոնական դեմքերից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատությանն ու արդարացմանը, և մեր պետության գալիքը կասկածի տակ դրած ապազգային ու հակապետական սույն իշխանության հեռացմանը։

Կամովին իր վրա վերցնելով պետականաքանդ ուժի առաջին ու մեծագույն հարվածը՝ Նախագահը մինչևիսկ անազատության մեջ շուրջ մեկուկես տարի կենաց ֊ մահու կռիվ տվեց՝ իր կյանքում այս էլ որերորդ անգամ վերահաստատելով՝ աննահանջ է, երբ պայքարն արդար է ու գեթ մեկ անգամ մասնակիցը չդարձավ քաղաքական բանսարկությունների՝ մնաց իր բարձր դիրքում՝ որպես վերկուսակցական գործիչ, հմուտ առաջնորդ՝ կամային, հեռատես, փորձառու, պատվարը եղավ ազգային ֊ պետական մտքի։

ՄԻԵԴ ֊ի ու Վենետիկի հանձնաժողովից ստացվող խորհրդատվական դրական կարծիքները տեղիք են տալիս վստահություն հայտնելու, որ շուտով մեր պետության դեմքին ամոթի խարան դարձած քրեական գործը կկարճվի, Նախագահը կարդարացվի, սակայն իրավաքաղաքական այս խայտառակության ավարտը չէ միայն մեր նպատակը՝ Նախագահի նկատմամբ արդարադատություն կոչված սույն սրիկայությունը սանձազերծվեց իր՝ Հայոց Պետականությանն անդավաճան լինելու ու սեփական կյանքի գնով նույնիսկ իր իսկ ստեղծած պետականությունը պահպանելու համար, ուրեմն մեր կռիվն էլ ավարտ պիտի ունենա միայն, երբ իրականություն կդառնա #Նիկոլը_պետք_է_հեռացվի հեշթեգն ու《Կոնսենսուս ֊1》փրկության բանաձևը կտա իր առաջին պտուղները։

Սիրով էջիցս հեռացնում եմ #Ազատություն_Նախագահին հեշթեգը՝ հուսալով՝ այլևս երբեք մեր ազգային միտքը չի պարալիզացվի այնչափ, որ մինչևիսկ ծափահարենք պետականություն կերտողներին նենգությամբ ու դավով պատասխանողներին, այս անգամ ևս բախտը ժպտաց հային՝ անհատներ ունենք, ովքեր միայնակ ելան հակապետականության ու ապազգայնության դեմ ու դեռ կռիվ են տալիս, մինչդեռ չպետք է դավանել անհատներին՝ սթափությունը, խոհեմությունն ու զգոնությունը պետք է հոսի մեր երակներում. հենց այս իմաստով էլ հաճախ նշում եմ՝ թե Քոչարյանը չլիներ, ստիպված էինք լինելու հորինել նրան։

Շնորհակալություն եմ հայտնում հարյուրավոր ծանոթ ֊ անծանոթներին, ովքեր երեկվանից շնորհավորում են՝ անչափ ուրախալի է, երբ շնորհավորում են քոչարյանական պայքարի հաղթանակի առթիվ, վերստին շնորհավորում եմ բոլորիս, Նախագահին՝ բարի վերադարձ, մեզ՝ իր օրինակով՝ առավել վճռականություն, կամք ու տոկունություն, սա առաջին քայլն էր դեպի վառ գալիք, հզոր ու արժանապատիվ պետություն։

Հ.Գ. Հիմա հանգիստ կարող եմ փոխել էջիս օբլոժկան ու պետականակերտ հերոսի առաջնորդությամբ ողջ եռանդս ներդնել #Նիկոլը_պետք_է_հեռացվի հեշթեգի իրականացմանը՝ հանուն Հայոց Պետականության»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*