
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութի միջոցով անդրադարձել է ՌԴ շուկայում ծիրանի խնդրի շուրջ տեղի ունեցած վերջին միջադեպերին:
Օգտատիրոջ դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը «Սպայկա»-ի սեփականատերն է, Մինասյանն ասել է, որ ինքը «երբեք «Սպայկա»-ի համասեփականատեր չի եղել»։
«Ես կարծում եմ, որ «Սպայկա»-ն պարծանքի առարկա էր, ՀՀ պատմության մեջ քիչ դեպքերից է, որ մարդը կարողացել էր իր քրտինքով զրոյից ստեղծել մի կազմակերպություն, որը միայնակ կռվում էր կազմակերպված լոբբիի դեմ՝ խլելով շուկան, և փայլուն օրինակ էր պետության ու մասնավորի համագործակցության: Եթե «Սպայկա»-ն լիներ այն ժամանակվա «Սպայկա»-ն, ծիրանի խնդիրն այսօր չէր լինի, որովհետև, ինչքան գիտեմ, «Սպայկա»-ն հայկական գյուղմթերքը կարողանում էր մատակարարել ուղիղ ցանցերին։ Հայկական ապրանքը դարձավ ադրբեջանական շուկաների զոհ, երբ «Սպայկա»-ն բառիս լայն իմաստով վերացավ, որովհետև Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել է հայկական բիզնեսին»,- ասել է Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Оставить комментарий