Ջրհոսների հետ շփման 7 կանոն, որոնք պարտադիր է հիշել, եթե նա թանկ է ձեզ համար

Բոլորիս շրջապատում էլ հանդիպում են կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչներ: Միշտ չէ, որ նրանք հասկանալի են, երբեմն տարօրինակ պահվածք ու արտահայտումներ են ունենում, բայց համաձայնեք, որ միևնույն է շատ հմայիչ ու խելացի են:

Կա մի քանի կանոն, որոնք ցանկալի է պահպանել, եթե ուզում եք ջրհոսի հետ ջերմ ու սահուն հարաբերություններ ունենալ:

  1. Ուշադիր լսեք ջրհոսներին: Նույնիսկ, եթե թվա, որ աբսուրդ են ասում, ուղղակի փորձեք հիշել, երբեմն տարիներ հետո կկատարվեն դեպքեր, որոնց ընթացքում ականջներիդ մեջ զնգալու է նրա ձայնը ու արմունկներդ եք կծելու, որ ժամանակին չգնահատեցիք տեղեկությունը:
  2. Մի նեղացրեք ջրհոսին: Նա որ սառեց` այլևս չի տաքանում:
  3. Մի փորձեք ջրհոսին տեղավորել կաղապարի մեջ: Նա չի տարօրինակ, ձեր կաղապարն է հնացած:
  4. Մի մտածեք, որ ջրհոսը կատակում է, կամ ուղղակի զվարճախոսում: Անգամ, եթե նա ծիծաղելով է ասում, նրա խոսքը միշտ լուրջ է: Նա ամենալուրջ բաները կատակով է ասում, որ չլարվեք:
  1. Մի փնտրեք պայծառատեսություն ջրհոսի ասածի մեջ, նա ընդամենը մի քանի քայլ առաջ ու խոր է մտածում ու վերլուծում:
  2. Ջրհոսին գրավելու մի ճանապարհ կա` ինտելեկտը: Մնացած ամեն ինչը միայն աքսեսուար է:
  3. Հարգեք ջրհոսին` կունենաք անդավաճան բարեկամ, հավատարիմ ընկեր: Չհարգեցիք` կանհետանա, գոլորշու պես

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*