«Պետք է կնոջդ սիրես այնպես, ինչպես կցանկանայիր, որ դստերդ սիրեին» | HAVASTI.info

«Պետք է կնոջդ սիրես այնպես, ինչպես կցանկանայիր, որ դստերդ սիրեին»

Հայրերի ու դուստրերի միջև կապն աներևակայելիորեն ուժեղ կապ է և որոշում է դեպի հասուն կյանք դուստրերի ճանապարհը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ունեն սիրող հայր, դառնում են էմոցիոնալ առումով ավելի կայուն, սոցիալապես ակտիվ ու ինքնավստահ մարդիկ: Հայրերը հաճախ որոշիչ են դառնում դուստրերի հետագա ուղու ընտրության հարցում: Դրա համար նրանք առավել զգույշ պետք է լինեն ու մեծ ջանքեր գործադրեն իրենց աղջիկների դաստիարակության հարցում:

Հայրերը միշտ օրինակ են ծառայում, թե տղամարդիկ ինչպես պետք է վերաբերվեն դստերը:

Ամուսնու և կնոջ միջև հարաբերութունները օրինակ են ծառայում և ձևավորում են դստեր վերաբերմունքն առ այն, թե ինչ կարող է ինքը սպասել իր ապագա զուգընկերոջից: Իր կնոջ հետ շփվելով՝ ամուսինը պետք է հիշի, որ ինքն իր կնոջը պետք է սիրի նույնքան ուժգին, որքան ինքը կուզենա, որ երբևէ սիրեն իր դստերը: Նա չպետք է վախենա իր զգացմունքներն արտահայտելուց: Հայրը պետք է նաև իր սրտի ողջ սերը տա իր դստերը:

Հոգու խորքում յուրաքանչյուր կին իր հոր փոքրիկ աղջիկն է, դրա համար էլ հայրը չպետք է ամաչի ցույց տալ, որ իր դուստրն իր համար մի ողջ աշխարհ է: Դստերը միշտ պետք է լինելու հոր սերը, որ բարձրացնի իր ինքնագնահատականը, ու գիտակցի, որ ինքն արժանի է սիրված լինել: Ոչ ոք չի կարող փոխարինել հորը, դրա համար էլ նա պետք է առավելագույնն անի:

Կարևոր է դստեր հետ խոսել նրա ներքին ու արտաքին գեղեցկության մասին:

Իրենց կյանքի ընթացքում աղջիկները հաճախ են կասկածներ ունենում իրենց՝ հատկապես արտաքին գեղեցկության վերաբերյալ: Հասակակիցների, սոցիալական ցանցերի ու գեղեցկության չափանիշների անհասանելիությունը կարող է նրանց ստիպել իրենց համեմատել այլ մարդկանց հետ ու ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ առաջացնել: Հայրերը պետք է գովեն իրենց դուստրերին ու նրանց հիշեցնեն, որ իրենք գեղեցիկ են թե արտաքնապես, և թե ներքնապես: Հայրերի ձեռքում է ուրիշներին իրենց դուստրերի հոգեկան առողջությունը վնասել թույլ տալը կամ չտալը:

Նրա համար կարևոր է, որ հայրը միշտ իր կողքին լինի

Որան էլ որ դուստրը մեծ թվա, նրան միշտ անհրաժեշտ է լինելու հոր անվերապահ սերն ու աջակցությունը: Իհարկե, նա կսովորի սեփական սխալների վրա, և հայրը չի կարող դստերը բոլոր փորձանքներից հեռու պահել: Բայց այն բանի գիտակցումը, որ նույնիսկ ամենադժվարին պահերին ինքը հուսալի թիկունք ունի, անգնահատելի է:

Նրա համար կարևոր է, որ հայրը լսի այն ամենը, ինչն իրեն տանջում է

Անկախ տարիքից, դուստրն ուզում է, որ իրեն լսեն ու հասկանան: Հայրերը չպետք է անտեսեն իրենց դուստրերի խնդիրները, որքան էլ որ դրանք աննշան թվան: Եվ չի կարելի ձևացնել, թե ուշադիր ես: Դուստրը կորսա անտարբերությունը և կդադարի վստահել: Կարևոր է, որ հայրը երբեք չանտեսի իր դստեր պահանջմունքները ու նրան միշտ տարարտեսակ էմոցիոնալ աջակցություն ցուցաբերի:

Երջանիկ հիշողությունները նվերներ են, որոնք երբեք չեն մոռացվում

Ոչ մի գադջեթ ունակ չէ փոխարինել հոր կենդանի ուշադրությանը: Համատեղ պաղպաղակ ուտելը, ընտանեկան ուղևորությունը հանգստյան օրերին կամ սեղանի խաղերը միայն ժամանակի ու գումարի կորուստ չեն, այլ էմոցիոնալ կապ ձևավորելու գերազանց եղանակ: Հայրերը պետք է իրենց դուստրերին հասկացնեն, որ յուրաքանչյուր մանրուք նշանակություն ունի, ու յուրաքանչյուր պահ կարող է առանձնահատուկ դառնալ:

Հայրը կարող է դստերն ամենատարբեր բաներ սովորեցնել

Հայրն իր օրվա ռեժիմում ժամանակ պետք է գտնի, որ պատասխանի իր դստեր բոլոր հարցերին ու հագեցնի նրա հետաքրքրասիրությունը: Համատեղ ժամանցը աղջկա համար հիանալի հնարավորություն է, ասենք, անիվը փոխել կամ ինչ-որ բան սարքել սովորելու համար:

Դուստրերը իրենց հայրերի մեջ կատարյալ տղամարդու են տեսնում

Յուրաքանչյուր աղջիկ համարում է, որ իր հայրը օրինակելի տղամարդ է: Այն, թե ինչպես է ինքն իրեն պահում, որոշումներ կայացնում ու այլ մարդկանց վերաբերվում, ազդում է նրա աշխարհընկալման վրա: Հենց հայրն է որոշում այն գծերը, որոնք նա պետք է փնտրի իր ապագա ամուսնու մեջ: Դրա համար էլ հայրերը պետք է օգնեն իրենց դուստրերին կայացնել լավագույն որոշումները ու ապրել այն կյանքով, որին ինքը արժանի է:

Հայրերը պետք է պատրաստ լինեն բաց թողնել իրենց դուստրերին

Հայրերը ցանկանում են պաշտպանել իրենց դուստրերին աշխարհի բոլոր վտանգներից, ներառյալ՝ տղաներից: Նրանք հաճախ մտածում են, որ իրենց աղջիկը չափազանց փոքր է հարաբերությունների համար, կամ, որ այդ տղան արժանի չէ իր գանձին: Հայրն անպայման պետք է հետևի, ուշադիր լինի դստեր հանդեպ, բայց նա նաև պետք է հիշի, որ մի օր նա լքելու է հայրական բույնն ու սկսելու է իր սեփական անձնական կյանքը:

Նա սխալներ կգործի, որոնցից հայրը կցանկանար պաշտպանել նրան, և հավանաբար դրանով իսկ ցավ կպատճառի նրան: Բայց, վերջիվերջո, նա կհպարտանա այն զարմանալի, ինքնաբավ կնոջով, որն իր դուստրը կդառնա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *