Պատրաստեք անչափ համեղ ռաֆայելո տնային պայմաններում | HAVASTI.info

Պատրաստեք անչափ համեղ ռաֆայելո տնային պայմաններում

Անհրաժեշտ է․

  • Կոկոսի փաթիլներ- 250 գ
  • խտացրած կաթ — 200 գ
  • նուշ — 100 գ

Պատրաստումը․

Աղանդերը պատրաստելու համար կպահանջվի մոտ 15 րոպե: Խոր ամանի մեջ լցրեք կոկոսի փաթիլները և խտացրած կաթը:

Լավ խառնեք և թողեք մինիմում մեկ ժամ, իսկ եթե կա հնարավորություն, ապա թողեք մի փոքր ավելի երկար։

Ավանդական ռաֆայելոն պատրաստվում է նուշով, բայց Դուք կարող եք պատրասել Ձեր սիրելի ընկուզեղենով։

Կոկոսի փաթիլները լցրեք առանձին տարրայի մեջ և վերցրեք սկուտեղ, պատրաստված կոնֆետների համար։

Վերցրեք նախապես պատրաստված կրեմից մի փոքր և մեջը դրեք նուշ և տվեք ռաֆաելլոյի կոնֆետների ձև, որից հետո այն թաթախեք կոկոսի փաթիլների մեջ և դրեք սկուտեղի վրա և այսպես շարունակեք պատրաստել մնացած բոլոր ռաֆայելոները։ Ահա և վերջ, պատրաստ է։ Այս համեղ ռաֆայելոն կդառնա Ձեր սեղանի զարդը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *