Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել | HAVASTI.info

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Իվան Հովիկի Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում, իրեն սեփականության իրավունքով պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 61 հասցեի դիմացի հատվածում 1-ին երթևեկելի գոտով, այնուհետև 2-րդ երթևելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց որի ժամանակ թույլ է տվել ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ին 955-ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշոկի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Արմինե Յուրիկի Կիրակոսյանին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *