Պատգամավոր Հայկ Սարգսյանի բազմամարդ ու նարգիլեով փարթին Սևանի ափին․ «Անտիֆեյք»

Կորոնավիրուսային համաճարակի և արտակարգ դրության այս օրերին իշխանական մի շարք արտոնյալ ներկայացուցիչներ զբաղված են բազմամարդ «փարթիներ» կազմակերպելով, որոնք, բնականաբար, անպատիժ ու անհետևանք են մնում։Սևանա լճի «Սպիտակ Շորժա» («White Shorja») անունով լողափում, որը պատկանում է իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանին, մեծ և բազմամարդ փարթի է կազմակերպվել Հայկ Սարգսյանի, նրա մտերիմների և հարյուրից ավելի անձանց մասնակցությամբ։Իշխանական պատգամավորի կազմակերպած արտոնյալ խնջույքի արտոնյալ մասնակիցների կողմից դիմակի և սոցիալական հեռավորության բացակայության մասին, բնականաբար, ավելորդ է նշելը։Սա դեռ ամենը չէ. տեսանյութերից պարզ է դառնում, որ փարթիի ժամանակ մասնակիցներն օգտագործում են նարգիլե, մի բան, ինչն արգելված է դեռևս մայիսի 17-ին պարետ Տիգրան Ավինյանի ստորագրած որոշմամբ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*