Պաղպաղակ արտադրող ընկերությունը կհրաժարվի «էսկիմո» անվանումից՝ էսկիմոսներին չվիրավորելու համար | HAVASTI.info

Պաղպաղակ արտադրող ընկերությունը կհրաժարվի «էսկիմո» անվանումից՝ էսկիմոսներին չվիրավորելու համար

Ամերիկյան Dreyer’s ընկերությունը, որը պատկանում է Nestle-ին որոշում է կայացրել հրաժարվել «էսկիմո» անվանումից, որպեսզի չվիրավորի էսկիմոսներին, որոնք բնակվում են Գրենլանդիայում, Կանադայի Նունավութ նահանգում, Ալյասկայում և Չուկոտկայի ինքնավար շրջանի արևելյան շրջաններում, գրում է The Wall Street Journal-ը: Ըստ թերթի՝ «էսկիմո» ապրանքանիշն ստեղծվել է 1920-ին՝ Քրիստիան Նելսոնի և հրուշակագործ Ռասսել Սթովերի կողմից: Նրանք արտոնագրել են պաղպաղակի անվանումը 1922 թվականին, այնուհետև նրանք վաճառել են ընկերությունը: 
     Նշվում է, որ ավելի վաղ PepsiCo և Mars ընկերությունները նախաձեռնել էին նմանատիպ քայլեր, որոնք միտված են ապրանքանիշերի խտրական անվանումը փոխելու։ Uncle Ben’s ու Aunt Jemima ապրանքանիշերը կենթարկվեն փոփոխության։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *