Չքնաղահամ տորթ «Բանոֆֆի». Պատրաստվում է շատ արագ և առանց թխելու | HAVASTI.info

Չքնաղահամ տորթ «Բանոֆֆի». Պատրաստվում է շատ արագ և առանց թխելու

Աստվածային տորթ

Մեզանից շատերը քաղցրավենիքների համար խենթանում են, հատկապես, երբ դրանք պատրաստված են տնային պայմաններում: Բայց դրա մյուս կողմն այն է, որ աղանդերի պատրաստման համար շատ ժամանակ է պետք: Իսկ այս ախորժելի աղանդերն արագ է պատրաստվում  և մատչելի մթերքներից:

Անհրաժեշտ է

Հիմնական շերտի համար

  • 300 գր. թխվածքաբլիթ
  • 100 գր. կարագ

Լցոնի համար

  • Եփած խտացրած կաթ
  • 3 բանան
  • 450 մլ սերուցք
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի
  • կակաո
  • սուրճ
  • շոկոլադ

Աղանդերի պատրաստման եղանակը

1. Մանրացրու թխվածքաբլիթները

2. Ավելացրու փափկած կարագը, լավ խառնիր

3. Ստացված զանգվածը լցրու ձևամանի մեջ, լավ տրորիր, հարթեցրու, դիր սառնարանը 20 րոպե

4. Սառը շերտի վրա հաստ շերտով լցրու եփած խտացրած կաթ

5. Կտրատիր բանաններն ինչպես հարմար է, շարիր ձևամանի մեջ

6. Հարիր սերուցքը շաքարի փոշու հետ այնպես, որ ամուր, ձևը չկորցնող փրփուր ստացվի: Լցրու նախորդ շերտերի վրա, հարթեցրու, կամ ձևավորիր խոհարարական տոպրակի մեջ լցնելով

7. Վրան ցանեք կակաո, կամ սուրճ, կարելի է նաև հալված շոկոլադ, ընկույզ:

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *