Չէ´ , պարոն Ծառուկյան , մենք չենք չարախնդում , այլ արդարության քաղց ունենք. Կառլոս Ռայիսյան | HAVASTI.info

Չէ´ , պարոն Ծառուկյան , մենք չենք չարախնդում , այլ արդարության քաղց ունենք. Կառլոս Ռայիսյան

Կառլոս Ռայիսյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Չէ´ , պարոն Ծառուկյան , մենք չենք չարախնդում , այլ արդարության քաղց ունենք

2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Դաշնակցության , ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեցիք : Հարմար էր , ապահով էր , անվտանգ էր : Նոր հորիզոններ էին բացվում , թղթի վրա երկրորդ ուժ էիք դառնում , քաղաքական ճանապարհ հարթում : Ձեր ընտրությունն էր : Դեհ… Զոհերն ու Սահմանադրական կարգը կսղցնեիք մի եկեղեցով կամ մի քանի Նիվաներով :

2015-ի փետրվարին նորից , դարձյալ ապաշխարելու հնարավորություն ստացաք : Ասում էիք ՝ գնալու եմ մինչև վերջ , Սերժ Սարգսյանը պետք է հեռանա , երկիրը կործանման եզրին է : Ձեզ հրապարակայնորեն նվաստացնում էին արժող-չարժող , ժողովրդի մի հսկա բազմություն ձեզ էր սպասում , ձեր «մինչև վերջ գնալ»-ուն : Չգնացիք : Կուլ տվեցիք :

Կուլ գնացիք : Կուլ գնալուց նույնիսկ փորձ չարեցիք դիմադրելու , առյուծավարի չէր : Թիզուկեսանոց Սերժ Սարգսյանը ՝ վիզը ձեր երկու մատի հաստությամբ կուլ տվեց ձեզ , ու չբղկաց : Գիշերը Հովիկ Աբրահամյանի տանը , որ պայմանավորվում էիք ձեր կուլ գնալու մասին , գոնե պայմանավորվեիք , որ մի քիչ դիմադրության իլյուզիա ստեղծվեր , որ էսօր պարտադրված չլինեիք ասել ՝ անբարոյականի տղա լինեմ , թե հետ կանգնեմ : Դա արդեն չի անցնում : Ամոթ էր , անպատիվ էր : Հիմա էլ նույնը :

2018-ի ապրիլ-մայիսին ջուր էիք տանում ցուցարարներին , պարզ է , թե ինչի համար : Համ Սերժ Սարգսյանի մոտ այսպես կոչված «կռուտիտ» ունենաք , թե բա ՝ մարդ են , Ազատիչ ջան , եղածն էլ ջուր ա , մեկ ա ուրիշ ոչնչով չեմ օգնում :

Համ էլ Նիկոլ Փաշինյանի մոտ եթե հանկարծ ստացվեր Հեղափոխությունը , որ էդ ձեր տարած ջուրը հարթեր մի նոր ճանապարհ , նորից , դարձյալ հարմարվեիք : Ջրով ճանապարհ չեն հարթում , պարոն Ծառուկյան :

Դուք կհարմարվեիք , չկա կասկած : Ուղղակի այս անգամ ձեզ չհարմարվեցին , հարցը չափի մեջ է : Ոչ թե որ դուք շատ մեծ եք արտաքնապես ու ձեր կողքին տեղ չի մնում , այլ փոքրոգի եք :
Հիմա ձեր հոլիվուդյան ժպիտը , կողքի սափրագլուխներն ու ձեր բիլակների հաստության բանկային հաշիվները այլևս ձեզ չեն թաքցնի պատասխանատվությունից :

Աստծուն էլ մի´ դիմեք , Աստված առաջին հերթին ձեր կառուցած եկեղեցիների բակում հավաքված հավատացյալներին ձեր նետած թուլափայն է տեսել , հետո նոր ձեր կառուցած եկեղեցիները : Եկեղեցիներ , որտեղի ելումուտը դուք եք որոշել , թե ով պետք է մտնի , իսկ ով ՝ ոչ : Էն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *