Չեն համարձակվի Նիկոլ Փաշինյանի նման պարզ ճակատով և ժպիտով, մտնել որևէ բակ և ասել. «Դիմակ կրեք…». Արփի Դավոյան | HAVASTI.info

Չեն համարձակվի Նիկոլ Փաշինյանի նման պարզ ճակատով և ժպիտով, մտնել որևէ բակ և ասել. «Դիմակ կրեք…». Արփի Դավոյան

ԱԺ պատգմավոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էնոր գրառումով, որտեղ ասվում է.

Այսօր մեր երկրում հետաքրքիր իրավիճակ է, երբ ֆեյսբուքյան ճակատամարտերի հայտնի
«քաղաքական» մտքի նորելուկ տիտաններ, «հերոսներ», անհայրենիք հայրենասերներ, կորոնավիրուսի ռիսկային խմբով քողարկվող ամբաստանյալներ, արդարադատությունից թութքի կամ իմաստության ատամի դուրս գալու պատճառով խուսափողներ, այլ երկրների պատերի տակ ծվարած հանցագործներ, բարգավաճ և լուսավոր ապագայով բազմաթիվ երիտասարդներ, առյուծասերներ և առյուծավախներ, իրավապաշտպան անիրավներ և անցյալից մնացած մտահոգ ծվեններ, պարզապես չեն կարող և չեն համարձակվի Նիկոլ Փաշինյանի նման պարզ ճակատով և ժպիտով, մտնել որևէ բակ և ասել.

֊Դիմակ կրեք, ժողովուրդ ջան, շնորհակալություն։)

Եվ, ի պատասխան, ստանալ ժպիտ և հարգանքի հավաստման խոսքեր։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *