«Չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարաձգել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանրապետությունում արտակարգ դրությունը երկարաձգվի ևս մեկ ամսով, ասաց. «Իհարկե, իրավիճակն ինքը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրությունը: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ևս մեկ անգամ, անռնվազն հիմա, արտակարգ դրությունը կերկարացնենք, բայց նաև «Արտակարգ իրավիճակների մասին» օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարել: Այո՛, մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող անընդհատ արտակարգ դրությունը երկարացնել, դա բոլոր առումներով խնդիր է, բայց մյուս կողմից մենք չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Այնպես որ մենք կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների: Բայց ամեն ինչը տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրության ռեժիմը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*