Որքա՞ն սիրուհի է ունեցել Լենինը ամուսնության ժամանակ | HAVASTI.info

Որքա՞ն սիրուհի է ունեցել Լենինը ամուսնության ժամանակ

Վլադիմիր Լենինի պաշտամունքը, որը ստեղծվել էր ԽՍՀՄ-ում նրա մահից հետո, մարմինը վերածեցին մումիայի, իսկ նրա կերպարը վերածվեց պրոլետարիատի առաջնորդի ստատիկ պատկերի, որը կյանքում այլ հետաքրքրություններ չուներ, քան հեղափոխություն անելն էր: Վերակառուցման օրոք, երբ հանկարծակի մարդկանց թույլ տրվեց բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին, բամբասանքները շարունակվեցին և տարածվեցին Իլյիչի անձնական կյանքի մասին: Պետք է նշեմ, որ ժողովուրդը նման ցայտուն ուշադրություն չցուցաբերեց այլ հեղափոխական գործիչների նկատմամբ: Երևի իսկապես ինչ-որ հետաքրքրական բան կար Լենինի ճակատագրում:

Վլադիմիր Իլյիչը իրականում շատ էր տարված հեղափոխությամբ: Այդ պատճառի մի մասը ընտանեկան ողբերգություն էր. նրա ավագ եղբայրը `Ալեքսանդր Ուլյանովը, մահապատժի ենթարկվեց 21 տարեկանում, երբ փորձեց սպանել Ցար Ալեքսանդր III- ին:

Վլադիմիրը իր տարիքի համեմատ բավականին մեծ էր երևում, և շատ շուտ սկսեց ճաղատանալ: Սակայն նա բնավորության մի գիծ ուներ, որով կարողանում էր գրավել ցանկացած կնոջ ուշադրությունը: Նրա առաջին սիրային հերոսուհին՝ Ապոլինարիա Յակուբովան էր: Խելացի էր, վառ անահատականություն, և կարողանում էր լավ տպավորություն թողնել: Վլադիմիրը շատ էր ցանկանում ծանոթանալ նրա հետ, այդ պատճառով էլ օգտագործեց նրա ընկերուհուն՝ Նադեժդային:

Անհայտ է, թե այդ հարաբերությունները ուր հասան, սակայն Վլադիմիրը նրան ամուսոնւթյան առաջարկ արեց: Բայց, ինչպես երևում էր աղջիկը կյանքի համար իր պլանները ուներ: Ապոլինարիան շատ հանկարծակի անհետացավ Վլադիմիրի կյանքից:

Վլադիմիրն ու Նադեժդան ամուսնացան, այն էլ եկեղոցով: Նադիայից տնային տնտեսուհի չէր ստացվի: Այդ պատճառով էլ եկավ նրա մայրը՝ Ելիզավետան: Կինը հասկացել էր, որ այդ հարաբերությունները միգուցե երկար չտևեն, բայց համենայն դեպս նա եկել էր, որպեսզի որքան հնարավոր էր պահպաներ այդ նորաստեղծ ընտանիքը:

«Պատահական հանդիպում»

Փարիզում Լենինը ապրում էր Ուիլիամ Ֆրեյի անուն անզանվամբ և փաստաթղթերով: Նա շատ էր սիրում թանկարժեք ռեստորաններ, որտեղ էլ որ ծանոթացել է գեղեցկուհի Ելիզավետայի հետ: Այս կինը «պատահաբար» միայնակ նստած էր հարևան սեղանի մոտ և «պատահականորեն» ծանոթ էր նաև Լենինի սենյակակից Ռումյանցևին, ով նրանց այնտեղ ծանոթացրեց հենց այնտեղ: Այդ կինը հենց Լենինի ճաշակով էր: Ռումյանցևի միջնորդությամբ, հաճախ Վլադիմիրն ու Եղիսաբեթը միայնակ էին մնում իրենց վարձակալած սենյակում: Նրանք բաժանվեցին, քանի որ Ելիզավետայի շահերը միայն հեղափոխական գործունեությամբ չէին սահմանափակվում: Սակայն նրանք մնացին ընկերներ:

Սեր և մահ

Այստեղ Լենինը իսկապես իսրհարվում է ֆրանսուհի Ինեսա Արմանդին: Գեղեցիկ խուճուճներ, դեմքի հստակ գծեր, մեծ աչքեր և գեղեցիկ կազմվածք: Կինը ֆրանսերեն էր դասավանդում Արմանդա ֆերմերնների ընտանիքում և ամուսնացել էր այդ ընտանիքի ավագ որդի Ալեքսանդրի հետ: Ամուսնության ընթացքում 4 երեխա ունեցան, սակայն Ինեսան ավելի ուշ ամուսնալուծվեց և միացավ Ալեքսանդրի 18-ամյա եղբոր՝ Վլադիմիրի մոտ, ով կնոջից 10 տարի փոքր էր: Նրանք նույնպես երեխա ունեցան: Բայց Վլադիմիր Արմանդը շուտով տուբերկոլիոզից մահացավ:

Վլադիմիր Լենինը հենց այդ ժամանակ էլ ծանոթացավ ֆրանսուհու հետ: Այդ ժամանակ Նադեժդա Կրուպսկու մոտ առաջացավ դիֆուզ տոքսիկ խպիպ հիվանդությունը: Ինեսան նույնպես տարված էր հեղափոխության գաղափարով: Նա էլի շատ խելացի էր, տարբերվում էր իր մտածելակերպով և բավականին էմոցիոնալ էր:

Գեղեցիկ այրին բարձր գնահատեց իր նոր ընկերոջ հմայքը: Լենինի կինը իմանալով այդ սիրավեպի մասին ապահարզան պահանջեց, սակայն Լենինը չհամաձայնեց: Ստղծվեց սիրային եռանկյունի: Արմանդը Լենինին Փարիզից Կրակով գրում էր.

-ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ, ԲԱԺԱՆՎԵՑԻՆՔ ՍԻՐԵԼԻ՛Ս: ԴԱ ՇԱՏ ՑԱՎՈՏ Է: ԵՍ ԳԻՏԵՄ ԶԳՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԱՅՍՏԵՂ ԵՐԲԵՔ ՉԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ: ԼԱՎ ԾԱՆՈԹ ՎԱՅՐԵՐԻՆ ՆԱՅԵԼԻՍ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉ ԿԱՐԵՒՈՐ ՏԵՂ ԵՍ ԶԲԱՂԵՑՐԵԼ ԴՈՒ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ: ՓԱՐԻԶԸ ՄԵԶ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԹԵԼԵՐՈՎ Է ԿԱՊՈՒՄ: ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԵՒ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐՈՒՄ: ԱՄԵՆ ԻՆՉ ԿՏԱՄ ՄԻԱՅՆ ԹԵ ՔԵԶ ՏԵՍՆԵՄ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԷԻ ՈՉ ՄԻԱՅՆ ՔԵԶ ԼՍԵԼ, ԱՅԼ ՆԱԵՒ ՆԱՅԵԼ ՔԵԶ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԷԻՐ: ՔԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ: ՔՈ՝ ԱՐՄԱ

Լենինն այնքան էր սիրահարված, որ հետազոտողների կարծիքով, պատրաստ էր նույնսիկ թողնել հեղափոխության գաղափարը: Ինեսան շատ հանկարծակի մահացավ խոլերայից: Այդ դեպքից հետո էլ նա ստացավ սրտի առաջին կաթվածը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *