Որոշումը կայացված է․ Ծառուկյանին կզրկեն անձեռնմխելիությունից

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը Ազգային ժողովի խորհրդի օրակարգում ընդգրկվելու է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը պետք է քննարկվի հունիսի 16-ին մեկնարկող նաստաշրջանի օրակարգում։

Հենց այդ օրն էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կգա Ազգային ժողով և կներկայացնի նախագիծը։ Հավելենք նաև, որ վաղը՝ մինչև ԱԺ խորհուրդի նիստը, տեղի կունենա նաև «Իմ քայլը» խմբակցության նիստը։

Հավելենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել Ծառուկյանի առանձնատանը, նրան պատկանող մի քանի ընկերություններում,

Գեղարքունիքի տարածքային գրասենյակներում, իսկ ԱԱԾ-ն էլ հայտարարեց երեք քրեական գործի մասին, որոնք կապ ունեն ԲՀԿ առաջնորդի հետ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*