Ով է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը | HAVASTI.info

Ով է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը:

Հայաստանի և Արցախի նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել՝ անձնական երաշխավորության դիմաց Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր այն։ Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը մերժել էր նաև Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել գրավի դիմաց կամ էլ պարզապես փոխել խափանման միջոց կալանքը:

Այսօր դատարանը որոշեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ ՀՀ դրամ գրավի դիմաց։ Դատավորը Արսեն Նիկողոսյանն էր:

Իսկ ով է նա

Նիկողոսյանը դատավոր է նշանակվել 2016 թվականին:

2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2004թ.` մագիստրատուրան, 2007թ.` ասպիրանտուրան` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2009թ. հուլիս ամսից մինչև 2009թ. դեկտեմբեր ամիսը սովորել և ավարտել է ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:

2011թ. շնորհվել է իրավագիտության դոցենտի գիտական կոչում:

17.10.2002-20.09.2004թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում` որպես իրավաբանական վարչության առաջատար մասնագետ:

01.02.2005-15.03.2005թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչությունում` որպես մասնագետ:

15.03.2005-18.01.2006թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Վարդենիսի տարածքային հարկային տեսչությունում` որպես առաջատար մասնագետ:

18.01.2006-09.11.2006թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության հայցային աշխատանքների բաժնում` որպես առաջատար մասնագետ:

09.11.2006-06.11.2007թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության 24-րդ բաժնում` որպես ավագ օպերլիազոր:

06.11.2007-25.07.2008թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական վերահսկողության և վերլուծության բաժնում, նախ` առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ:

25.07.2008-30.10.2008թթ. աշխատել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:

30.10.2008-30.01.2009թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնում` որպես գլխավոր մասնագետ:

30.01.2009-17.05.2013թթ. աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավաբանական վարչությունում` որպես պետի տեղակալ:

13.03.2014թ.-ից առ այսօր աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:

2002թ.-ից առ այսօր ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2004թ.-ից առ այսօր աշխատում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում` որպես քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս:

2012թ.-ից առ այսօր աշխատում է որպես Փաստաբանների դպրոցի դասախոս, Փաստաբանների պալատի վերապատրաստման դասախոս:

2014թ.-ից առ այսօր դասախոսում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում:

Որքան ունեցվածք ունի դատավորը

Հայտարարագրում Նիկողոսյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ունի SUZUKI մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկը ձեռք է բերել 2016 թվականին, մյուսը՝ 2017 թվականին: Բանկում ունի 342 հազար դրամ, իսկ կանխիկ գումար՝ 4 մլն 500 հազար դրամ: Դատավորի եկամուտը տարբեր վայրերից է՝ Արդարադատության ակադեմիա, Ֆրանսիական համալսարան, ՄԱԿ զարգացման ծրագիր, նաև գումարներ ունի բանկից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *