Ոսպով շոգեխաշած հավ. Շատ հագեցնող և համեղ ուտեստ

Ոսպով շոգեխաշած հավ. Շատ հագեցնող և համեղ ուտեստ է: Այս ուտեստը պատրաստելիս խորհուրդ եմ տալիս օգտագործել կանաչ ոսպ, քանի որ այն չի փլվում: Անհրաժեշտության դեպքում բաղադրատոմսի մեջ թարմ լոլիկը կարելի է հանգիստ փոխարինել լոլիկով իրենց հյութի մեջ կամ տոմատի մածուկով:

Այս ուտեստի մեկ այլ առավելությունն էլ բաղադրիչների ցածր գինն է, ուստի ժամանակավոր ֆինանսական դժվարությունների ժամանակահատվածում ուտեստը կարող է դառնալ մի տեսակ փրկարար օղակ:

Ոսպով շոգեխաշած հավ

Ոսպով շոգեխաշած հավ. Բաղադրությունը.

  • Հավի (ազդր) — 0,7 կգ
  • Կանաչ ոսպ — 250 գր
  • Սոխ — 200 գր
  • Գազար — 200 գր
  • Լոլիկ — 200 գր
  • Աղ ըստ համտեսի
  • Աղացած սև պղպեղ
  • Չորացրած ռեհան
  • ՈՒրց ըստ համտեսի
  • Բուսական յուղ
Ոսպով շոգեխաշած հավ
Ոսպով շոգեխաշած հավ

Ոսպով շոգեխաշած հավ. Պատրաստման եղանակը

  1. Այս ուտեստը պատրաստելու համար մեզ պետք կլինի հաստ հատակով կաթսա:
  2. Կեղևահան արված սոխը մանր կտրատել և բուսական յուղի մեջ տապակել մինչև թափանցիկ դառնա:
  3. Մաքուր լացված և մանր քերիչով անցկացված գազարներն ավելացնել սոխին և տապակել ամեն ինչ 2-3 րոպե:
  4. Այնուհետև բանջարեղենի վերևում շարել կտրատած հավի միսը:
  5. Լցնել լվացված ոսպը կաթսայի մեջ և ամենի վրա լցնել ջուր: Հեղուկի մակարդակը պետք է լինի 1-1,5 սմ բարձր ոսպի մակարդակից:
  6. Ավելացնել մանր կտրատած լոլիկ, աղ և համեմունքներ: Նրբորեն խառնել բահիկով, ծածկել և եփել ցածր ջերմության վրա 40 — 45 րոպե:
  7. Նշված ժամանակից հետո կրակից հանել կաթսան, բացել կափարիչը, խառնել և վրան լցնել կտրատած կանաչիներ:
Ոսպով շոգեխաշած հավ

Ոսպով շոգեխաշած հավը պատրաստ է: Ճաշատեսակը մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*