Ո’չ, պարոն ծառուկյան, ՊՈԱԿ ի ֆեյք չեմ, բժիշկ եմ, շшրքային քաղաքացի, մեկ տարի առաջ` ձեր որդու անձնական բանդայի կողմից սպшնվшծ Ջիվшն Հարությունյանի հորաքույրը

Այսօր մեծ սպասումներով և լարվածությամբ փորձեցի զղջմшն ու ափսոսանքի նշույլ գտնել դատաստանից առաջ ծառուկյանի և նրա թիմակիցների ելույթներում:

Ավաղ…

Ո’չ, պարոն ծառուկյան, ՊՈԱԿ ի ֆեյք չեմ, բժիշկ եմ, շարքային քաղաքացի, մեկ տարի առաջ` ձեր որդու անձնական բանդայի կողմից սպшնվшծ Ջիվան Հարությունյանի հորաքույրը:

Եվ, դու’ք այսօր, պարոն, խնդրու՞մ եք, որ արդար գտնվեն և գոնե ձեր զավակին` ընտանիքի մյուս տղամարդուն, թողնեն տա՞նը….

Իսկապե՞ս մտածում եք, որ ընտանիքի բարեպաշտ զավակ եք դաստիարակել:
Իսկ եղբորս տունը ինչու՞ ամայացրեցիք, հայրական օջախիս ծուխն ինչու՞ մարեցիք…

Էլի փորձում էին ձեզ լռեցնե՞լ, թե՞ փորձում էին երկրին վնասել…

Այդ անմեղ шրյունն ու Աստծու դատաստանին ուղղված մեր ամենօրյա հшռաչանքն ու աղոթքներն են լսելի դարձել:

Այն սրտխառնոց առաջացնող ջերմեռանդությամբ, որով դուք և ձեր կուսակիցները նախանձելի վստահությամբ (կամ վախից դրդված) փորձում եք ամբիոնից պաշտպանել ձեր «հшնցավոր անմեղությունը», քննադատում այլոց կյանքեր խլելը, ռեպրեսիաների ենթարկելը` մղձшվանջի է նման: Հիմա էլ անձնվիրաբար մարտնչում եք հանուն ինչի՞` կեղծիքի ու ստորությшն…

Լու՞րջ եք ասում…

Տարիներ շարունակ դուք և ձեր մերձավորներն իրենց ավատական բդեշխություններում մարդկանց ունեզրկել եք, ստորшցրել ու դաժшնшգույն ռեպրեսшների ենթարկել, ռեկետ արել այս պետությանը: Մինչ դուք պատսպարվել էիք «պարկեշտ» քաղաքական գործչի մորթու տակ` ձեր թայֆայական ոհմшկներն են հшրձակվել, խլել, ծeծել, կրaկել ու սպaնել…

Նման արժեհամակարգի շրջանակներում է ձևավորվել ու դաստիարակվել ձեր զավակը, նա ճանաչել է նպատակներին հասնելու միայն այդ ճանապարհները…

Ո՝չ ու նորից ո՝չ,

այ հիմա, ինչպես որ հրահանագել եք ձեր մերձավոր շրջապատին անկայություն սերմանել, ստեր փչել ու լկտիaբար ձեր խոսքի գերակայությունը հաստատել, ճիշտ նույն կերպ` ձեր որդին էր հրահանգել ասպaտակություն սփռել, պaտժել, և’ բարոյшպես և’ ֆիզիկшպես ոչնչшցնել մի ամբողջ գերդաստանի երիտասարդներին…

Դուք միայն մեկ լեզու գիտեք` բռնություն և կեղծիք, ու դուք այսօր խոսում եք դեպուտատին բռնության ենթարկած ոստիկանի՞ց…

Ո’չ, պարոն, ֆեյք չեմ, ֆեյքը ձեր ստեղծած սյուռեալիստական և ֆուտիրիստական իրականությունն է, որից կառչել եք ու կուրացել…

Ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ կան, և արի’ ու տե’ս, որ ֆեյք չեն ու հավատում են, որ Նոր Հայաստանը դառնալու է օրենքի գերակայության երկիր:

Գալու է այդ օրը…

Նազիկ Հարությունյան.. Ֆեյսբուք

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*