Ո՞ւմ հետ է շփվել կորոնավիրուսով վարակված Էնֆիաջյանը. Նոր մանրամասներ

«2 օր շարունակ ջերմելուց հետո որոշեցի թեստ հանձնել պարզվեց կորոնավիրուսով եմ վարակվել։  Թեստը հանձնել եմ երեկ, այսօր արդեն ստացա դրական պատասխան․․․

Այս պահին տանն եմ և դեռ 14 օր պետք է մեկուսացած մնամ, որի ընթացքում որոշակի ընթացակարգեր պետք է անցնեմ, թոքերս պետք է նկարեն»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

Էնֆիաջյանը վստահեցրել է, որ ԱԺ-ում ոչ մեկի հետ չի շփվել. «Ես ԱԺ-ում ոչ ոքի հետ չեմ շփվել, իմ աշխատասենյակում ծանոթացել եմ քաղաքացիների նամակներին։ Այս առումով անհոգ եմ և ներքին համոզմունք ունեմ, որ իմ միջոցով կորոնավիրուսը խորհրդարան չի կարող ներթափանցել»,- ասել է, որ ինքը պահպանել է բոլոր կանոնները․․․

Էնֆիաջյանը նախանշաններ ունեցողներին կոչ է արել թեստավորում անցնեն, քանի որ կարծում է, որ բազմաթիվ մարդիկ վարակված են, բայց չեն զգում և գուցե լուրջ չեն վերաբերում դրան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*