«Ո՞ւմ է շնորհավորում Փաշինյանը»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզբեկ ժողովրդի առաջնորդը, ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում, վերջերս մի նամակ է ստացել Ալիևից, որտեղ նա շնորհակալություն է հայտնել Ուզբեկների նախագահին, որ թուրքական խորհուրդը իր վերջին նիստում ճանաչում է իր երկրի տարածքային ամբողջականությունը և Արցախի խնդիրը ցանկանում է լուծել ՄԱԿ-ի բանաձևերի միջոցով:
     Թուրքական այդ խորհուրդը նաև դատապարտել է Տավուշի ռազմական գործողությունները և անվանել դա հայկական ագրեսիա ազերիներ դեմ` վերահաստատելով իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին:
     Թուրքական խորհրդում այդ մարդը ունի մեծ ազդեցություն և հետևաբար նրա դիրքորոշումը եղել է որոշիչ: Մի խոսքով ուզբեկները կանգնել են ազերիներ կողքին և դատապարտել մեզ:

Հիմա էսքանից հետո արդյոք արժե՞ր, որ այս հակահայկական հիստերիայի փուլում, ազերիների հարձակումների ֆոնին նրանց պաշտպանած պետության ղեկավարին նման ջերմ շնորհավորական ուղերձ հղել կամ ընդհանրապես պետք էր ուղերձ հղել:

Ես հաստատ նման բան չէի անի։

Սա Փաշինյանի շնորհավորական ուղերձն է, կարդացեք․

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»։
     24.07.2020 Երևան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*