«Ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել ռուս լրագրողին հասնել շփման գիծ». Վահագն Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրություն տալ հանրությանը ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել ռուս լրագրողին հասնել շփման գիծ և նկարահանումներ կատարել:

Արդյոք չկա՞ նման սահմանափակում հայ լրագրողների համար:

Ո՞վ է թույլատրել այդ սուբյեկտին շապիկի վրա ունենալ Եվրոպական Միության սև ցուցակում հայտնված, ըստ տեղեկությունների պատերազմական հանցագործությունների հեղինակ, Ռուսաստանի օգտին այլ երկրների տարածքների անջատողականության համար պայքարած Արսենի Պավլովի «Մոտոռոլայի» նկարը և ո՞վ է թույլատրել տարածել այդ տեսանյութը:

Արդյոք այս սադրանքը ուղերձ չէ՞ աշխարհին, որը կասկածի տակ է դնում հայոց բանակի գործողությունների ինքնիշխան բնույթը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*