
Այսօր պատրաստելու ենք շքեղ համով սմբուկով աղցան, առաջին անգամ այն համտեսելուց ոչ մեկ չի կարողանում գուշակել խորհրդավոր բաղադրիչները։

Բաղադրիչները
- Սմբուկ — 600 գր․
- Ձու — 3 հատ
- Սոխ — 2 գլուխ
- Մայոնեզ
- Ձիթայուղ տապակելու համար
- Սոխը մարինացնելու համար՝ քացախ — 3 թ․ գդ, շաքարավազ -1 թ․ գդ․, Աղ — 0,5 թ․գդ․
Սմբուկով աղցանի պարտաստման եղանակը
- Սկսում ենք սմբուկը կտրատելուց, սմբուկի կեղևը չենք հեռացնում, կտրտում ենք այսպիսի կարճ ձողիկների
- Սմբուկը լցնում ենք մաղի մեջ, վրան աղ անում որպեսզի դառնությունն ու ջուրը դուրս տա
- Դնում ենք սմբուկը կողքի և նախապատրաստում մյուս բաղադրիչները
- Խաշած ձուն կիսալուսնաձև ենք կտրատում

- Այժմ մարինացնում ենք սոխը, որը կրկին կիսալուսնաձև ենք կտրատել
- Դրա համար սոխը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում շաքարավազ, աղ, քացախ և գոլ ջուր
- Խառնում ենք դնում ենք կողքի որ մարինացվի
- Մինչ այդ տապակենք սմբուկը ձիթայուղի մեջ, պարբերաբար խառնում ենք մինչև վարդագույն կեղև կապի
- Բաղադրիչների չափաքանակը կթողնեմ նկարագրությունների բաժնում անմիջապես տեսանյութի տակ
- Տապակված սմբուկը դատարկում եքն խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
- Հիմա հավաքում ենք բաղադրիչները՝ լցնում ենք սմբուկը, վրան ջրքամած սոխը, ձուն, մայոնեզը, աղ ենք անում և մի լավ խառնում ենք։

Գեղեցիկ աղցանամանների մեջ լցնում ենք մեր խորհրդավոր համով աղցանը։ Ինչու՞խորհրդավոր, որովհետև առաջին անգամ համտեսողը անհնար է գուշակի իսկական բաղադրիչները, իսկ համը երբեք չի մոռանա։
Оставить комментарий