Շոկոլադե տրյուֆելների պատրաստման օրիգինալ եղանակ. Ես ուղղակի հիացած եմ | HAVASTI.info

Շոկոլադե տրյուֆելների պատրաստման օրիգինալ եղանակ. Ես ուղղակի հիացած եմ

Ես ցնծում էի, երբ մորաքույրս պատմեց իմ սիրելի կոնֆետների պատրաստման այս հետաքրքիր բաղադրատոմսի մասին:

Բաղադրիչներ

  • 1,5 բաժակ շաքարավազ
  • 0,5 բաժակ ջուր
  • 100 գր կարագ
  • 5 ճաշի գդալ. կակաո (կամ կերոբ)
  • 400 գր. կաթի փոշի
  • 100 գր. ընկույզ

Պատրաստման եղանակը

1. Լցրեք շաքարավազը ջրի մեջ և դրեք կրակին:

2. Հասցնել եռման և եփել  2-3 րոպե:

3. Վերցնել կրակից ու ստացված օշարակի մեջ հալեցնել կարագն ու խառնել կակաոն(կերոբը)

4. Լավ խառնել ստացված զանգվածը, աստիճանաբար ավելացնելով կաթի փոշին:

5. Ավելացնել մանրացրած ընկույզը, խառնել զանգվածը եւ մի ժամով դնել սառնարանը:

6. Այնուհետեւ ստացված զանգվածից ձևավորել տրյուֆելներ, թաթախել կակաոյի մեջ և մատուցել (ցանկության դեպքում կակաոյին կարող եք ավելացնել շաքարի փոշի)

Տնական կոնֆետների համեղ տարբերակ.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *