Շիրակի մարզից 47 հիվանդ տեղափոխվել է Երևան

Հուլիսի 19-ի՝ ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6457 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5103 նմուշառման հետազոտություն, հուլիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1005 քաղաքացի, նրանցից 316-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 398 բնակիչ։

47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 31 դեպք։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*