
Այս բաղադրատոմսը վերջերս է հայտնվել մեր ընտանիքում, սակայն արդեն դարձել է բոլորիս ամենասիրելին։ Այս փքաբլիթները անպայման պետք է փորձել։ Խմորը պարզապես հալվում է բերանում։

Բաղադրիչներ․
- 1 բանկա խտացրած կաթ,
- 4 ձու,
- կես թեյի գդալ սոդա, քացախով հանգցրած,
- մոտ 500 գրամ ալյուր,
- բուսական յուղ տապակելու համար,
- շաքարի փոշի։
Պատրաստումը․
Հարեք ձուն պատառաքաղով և լցրեք խտացրած կաթը։ Ավելացրեք քացախով հանգցրած սոդան և ալյուրը, խառնեք և հունցեք խմորը։
Խմորին հաղորդել երշիկի տեսք և կտրել մանր կտորների։ Յուրաքանչյուրից գնդեր սարքել։
Տապակել պատրաստի գնդերը բուսական յուղով թավայի մեջ։
Պատրաստի փքաբլիթները դնել անձեռոցիկների վրա, որպեսզի յուղը քաշի։
Լցնում ենք շաքարի փոշի և վայելում այս համեղ քաղցրավենիքը։
Բարի ախորժակ։
Կիսվեք ընկերների հետ, որպեսզի նրանք նույնպես պատրաստեն այս համեղ փքաբլիթները։
Մանր Պոնչիկներ․ 2 րոպեում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով
Оставить комментарий