Շատ համեղ վարունգի մարինադ. Հեշտ ու պարզ տարբերակ, որ երբևէ փորձել եք | HAVASTI.info

Շատ համեղ վարունգի մարինադ. Հեշտ ու պարզ տարբերակ, որ երբևէ փորձել եք

Շատ համեղ վարունգի մարինադ. Հեշտ ու պարզ տարբերակ, որ երբևէ փորձել եք: Առավել համեղ թթու վարունգ, որը ձեր սեղանից անպակաս կլինի: Ստացվում է շատ խրթխրթան, չափավոր աղի, չափավոր կծու վարունգ:

Յուրաքանչյուր տանտիրուհի իր մառանում, կամ պահոցում միշտ պետք է ձեռքի տակ ունենա թթու վարունգ, քանի որ այն հարմար է, թե որպես առանձին նախուտեստ, թե անփոխարինելի է տարբեր աղցաններ ու նախուտեստներ պատրաստելիս:

Մարինացված վարունգների լավագույն բաղադրատոմսը, որը դուք երբևէ փորձել եք, դրանց համը չի կարելի համեմատել որևէ բանի հետ:

Շատ համեղ վարունգի մարինադ. Մեզ պետք կլինի

  • Վարունգ 800 գ
  • Սև հաղարջի տերև 2 հատ
  • Բալի տերև 2-3 հատ
  • Սխտոր 2 մեխակ
  • Սամիթ 1-2 հովանոց
  • Ծովաբողկի տերև 1 հատ
  • Թարխուն 1 ճյուղ
  • Կծու պղպեղ 2 կտոր

Մարինադի համար (1 լիտր ջրի համար)

  • Աղ 2 ճաշի գդալ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Անուշաբույր սև պղպեղ 4-5 հատ
  • Սև պղպեղի ոլոռ 4-5 հատ
  • Մեխակ 1-2 հատ
  • Մանանեխի սերմեր 1 թեյի գդալ
  • Դափնու տերև 2-3 հատ
  • Քացախ 9% 100 մլ-ը 3 լիտրին չափով:
Շատ համեղ վարունգի մարինադ

Շատ համեղ վարունգի մարինադ. Ինչպես պատրաստել

  1. Ուշադիր լվանալ վարունգները, այնուհետև կտրել ծայրերը, վրան լցնել սառը ջուր: Այսպեսով թողեք դրանք 1-2 ժամ:
  2. Բանկաները լվանալ սոդայով կամ մանրէազերծել: Կափարիչները դնել եռացող ջրի մեջ և ստերիլիզացնում:
  3. Բանկայի ներքևի մասում դնել հաղարջի տերևներ, այնուհետև բալի տերևներ, սխտորի մի քանի պճեղ, սամիթի հովանոցը, ծովաբողկի տերևը, թարխունի մի ճյուղ:
  4. Դրանից հետո, խիտ, բայց առանց շատ սեղմելու շարել վարունգները բանկայի մեջ: Բանկաները լցնելու գործընթացում վարունգների հետ միասին ավելացնել սև հաղարջի մեկ տերև, սխտորի մի քանի պճեղ և մի կտոր կծու պղպեղ:
  5. Հենց որ բանկաները լցվեն, վերևում դրեք սամիթի հովանոցը և ծովաբողկի տերևը: Եռացրած ջուր լցնել, ծածկել կափարիչով և թողնել 15 րոպե տաքանա:
  6. Թափել ջուրը, նորը լցնել բանկաների մեջ և թող 15 րոպե մնա: Մինչ այդ պատրաստել մարինադ. յուրաքանչյուր լիտր ջրի համար ավելացնել 2 ճաշի գդալ աղ և մի ճաշի գդալ շաքար, համեմունք, սև պղպեղ, մեխակ, դափնու տերև և մանանեխի սերմեր:
  7. Թող այն եռա և եփեք 3 րոպե: Մնում է բանկաները լցնել եռացրած մարինադով, այնուհետև ավելալցնել քացախը` 3 լիտրին 100 մլ չափով: Թող առանց կափարիչի մնա 1 րոպե, ապա փակել կափարիչներով:
  8. Փակված բանկաները շրջել և թողնել, որ ամբողջովին սառչի: Ոչ մի դեպքում պետք չէ որևէ բանով ծածկել վերևից: Բանկաները սառչելուց հետո կրկին շրջել ուղիղ վիճակի: 1,5-2 ամիս անց վարունգները պատրաստ կլինեն:
Շատ համեղ վարունգի մարինադ

Շատ համեղ վարունգի մարինադը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *