Շամպինյոններով ժուլյենի լավագույն բաղադրատոմսը | HAVASTI.info

Շամպինյոններով ժուլյենի լավագույն բաղադրատոմսը

Բաղադրությունը 

  • 500-ից 600 գրամ շամպինյոն
  • 3 գլուխ սոխ
  • 150 գրամ ջուր
  • 2 — 3 ճաշի գդալ ձիթապտղի (արեւածաղկի) յուղ
  • 500 մլ թթվասեր
  • 100 գրամ պինդ պանիր
  • աղ, պղպեղ `ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվացեք սնկերը, չորացրեք թղթի սրբիչով, պոկեք ոտիկները, դրանք պետք չեն: Սունկը կտրատեք բարակ շերտերով, սոխը՝ փոքր խորանարդիկներով, իսկ պանիրը քերեք: Տապակեք սոխի մեջ, մինչեւ ոսկեգույն դառնա, ապա ավելացրեք սունկը: Եթե զգաք, որ կարիք կա, ավելացրեք ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ: Երբ սունկը լավ տապակված է, ավելացրեք 2 ճաշի գդալ ալյուր եւ լավ խառնեք:

Տապակել սունկն ալյուրով ընդամենը մի քանի րոպե եւ լցնել թթվասերը: Եթե ​​սոուսը թանձր է, ավելացրեք մի փոքր կաթ, որովհետև մեզ հարկավոր է ստանալ ջրիկ թթվասերի թանձրություն: Պատրաստի սոուսը լցրեք հրակայուն ամանների մեջ, վրան լցրեք քերած պանիր և 5 րոպեով դրեք ջեռոցը, որը նախապես տաքացրել եք մինչեւ 250°C: Թողեք մինչեւ ոսկեգույն կեղև ստացվի:

Բարի ախորժակ:

Ժուլիեն Սնկով և Հավի Մսով — Դասական Սնկով Ժուլյենի Բաղադրատոմս

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *