
Պահպանեք այս բաղադրատոմսը, այն հաճախ կարող է պետք գալ:

Բաղադրիչներ
- 3 միջին կարտոֆիլ
- 1 հավի կրծքամիս
- 3 հատ ձու
- 100 գր. պանիր
- 4-6 հատ թթու վարունգ
- 1 միջին կարմիր սոխ
- կես կիտրոնի հյութ
- մարինացված շամպինյոններ
- կանաչ սոխ ձեւավորման համար
- մայոնեզ
- աղ
- սեւ աղացած պղպեղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշել կեղևով, սառեցնել, կեղևը հեռացնել, քերիչով անցկացնել:
Պինդ խաշել ձվերը, սառեցնել, մաքրել և էլի քերեիչով անցկացնել:
Խաշած հավի միսը սառեցրեք և կտրեք փոքր կտորներով:
Վարունգները փոքր խորանարդիկներով կտրատեք:
Պանիրը քերել խոշոր անցքերով քերիչով:
Կտրատեք սոխը, լցնել կիտրոնի հյութը 5 րոպե, ապա քամել այդ հյութը:
Օվալաձեւի ափսեի վրա հերթով լցրեք աղցանի բաղադրիչները արանքում մայոնեզ քսելով, բացառությամբ սոխի եւ վարունգի շերտերի:
1-ին շերտ- կարտոֆիլ
2-րդ շերտ- սոխ
3-րդ շերտ- հավի մսի կեսը
4-րդ շերտ- թթու վարունգ
5-րդ շերտ- մնացած հավի միսը
6-րդ շերտ- պանիր
7-րդ շերտ- ձու
Զարդարելու համար բարակ շերտերով կտրատել սունկերը:
Աղցանի վերին շերտը լավ ծածկել մայոնեզով եւ զարդարել սնկի շերտիկներով:
«Անանասի» վերևի մասը զարդարել կանաչ սոխի պոչերով:
Բարի ախորժակ
Оставить комментарий