«Նրանք ինձ համար քույրեր և եղբայրներ են». ադրբեջանցի մոդելը հայերի հետ խաղաղության կոչ է արել

Քիմ Քարդաշյանի հետ նմանության շնորհիվ հանրահայտ դարձած ադրբեջանցի Քամի Օսմանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին: 
     Մոդել Քամի Օսմանին, որին հաճախ անվանում են հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի նմանակ, համացանցում վիրավորել և անիծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կոչերի համար:
     Instagram-ի իր էջում նա հրապարակել է լուսանկար, որը մակագրել է. «Սերը բուժում է ամենախոր վերքերը։ Սիրեք, այլ ոչ թե կռվեք»։ 
     Մոդելը հայտնել է նաև, որ շատ հայ ընկերներ ունի և շատ է սիրում նրանց․ «Քաղաքականությունն իմը չէ, ես ընդամենը ուզում եմ ասել, որ մենք պետք է սիրենք ու հարգենք միմյանց: Ես սիրում եմ իմ հայ ընկերներին։ Նրանք ինձ համար եղբայրներ և քույրեր են, և ես ամեն ինչի պատրաստ եմ նրանց համար», — ասել է մոդելը։ 
     Նա խոստովանել է, որ իրադարձությունների մասին շատ լավ տեղեկացված չէ և չի աջակցում կողմերից ոչ մեկին, այլ պարզապես խաղաղության կոչ է անում երկու ժողովուրդներին:
     «Խնդիրը ոչ թե մարդկանց մեջ է, այլ քաղաքականության. վստահ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է պատերազմեն միմյանց դեմ», — եզրափակել է մոդելը:
     Սակայն աղջկա հրապարակումը որոշ ադրբեջանցի օգտատերերին դուր չի եկել։ 
     «Հայերի՞ց ես վախենում», «Եթե դու ադրբեջանցի ես, ապա չպետք է այդպես գրես», «Ասա, որ ադրբեջանցիները պետք է հաղթեն», «Դուք դավաճան եք», «Դուք պետք է ամաչեք»- գրել են նրանք։ 
     Քամի Օսմանը բնակվում է Կանադայում, նրան հաճախ կոչում են «կանադական Քիմ Քարդաշյան։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*