Նուրբ ու համեղ տնական աղանդեր մանդարինով | HAVASTI.info

Նուրբ ու համեղ տնական աղանդեր մանդարինով


Լոխում մանդարինով:

Լոխումն այս տարբերակով պատրաստելու դեպքում շատ նուրբ և համեղ է ստացվում: Այստեղ ոչ մի յուրահատուկ բաղադրիչ չի օգտագործվում: Խտացումը ստացվում է միայն օսլայի շնորհիվ: Այս հետաքրքիր աղանդերն ինչ-որ միջին համ ունի` ռահատ լոխումի ու մարմելադի միջև:

Մանդարինով աղանդերի բաղադրիչները

  • Մանդարինի հյութ 400 մլ
  • շաքար 3 ճաշի գդալ
  • օսլա 3 ճաշի գդալ
  • կարագ 1 ճաշի գդալ
  • թաթախելու համար — կոկոսի քերուկ

Սկսենք պատրաստել

1. Մանդարիններից քամենք 400 մլ հյութ

2. Լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում շաքարը և օսլան, լավ խառնում ենք հարիչով, որ գնդիկներ չմնան

3. Դնում ենք կրակին,հասցնում եռման վիճակի, ընթացքում ակտիվորեն խառնելով, այնուհետև կրակը թուլացնում ենք և եփում մինչև ջեմի թանձրության հասնելը: Վերջում ավելացնում ենք կարագը և էլի հարում:

4. Ձևամաններին ներսից կարագ ենք քսում, և լցնում ստացված խառնուրդը:

Դնում ենք սառելու, լավ կլինի ամբողջ գիշեր թողնել:

5. Հանում ենք կաղապարներից, կտրատում և թաթախում ենք ստացված լոխումը կոկոսի քերուկի մեջ:

Մանդարինային աղանդերը պատրաստ է, բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *