«Նոր Նորքում 15 աղբամուղ է փակվել». Հակոբ Կարապետյան | HAVASTI.info

«Նոր Նորքում 15 աղբամուղ է փակվել». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր Նորքում վերջին երկու ամսում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու բնակիչների միջև քննարկումների արդյունքում 15 աղբամուղ է փակվել։

Աղբամուղերը բազմաբնակարանների սեփականատերերի տնօրինության տակ են, այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը խրախուսում է դրանց կոնսերվացումը՝ որպես հակասանիտարիայի աղբյուր։ Փակվող աղբամուղերի փոխարեն շենքի մոտակայքում տեղադրվում են անհրաժեշտ քանակության նոր աղբարկղեր։ Առայժմ՝ մի տեսակի, իսկ շուտով նաև աստիճանաբար աղբի տեսակավորման համար նախատեսված տարագույն աղբարկղեր կավելանան»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *