Նիկոլի հանդեպ եղած վuտահությունը կա ու կմնա. Խաչիկ Ավետիսյան

Խաչիկ Ներսիսյանն իր էջում գրել է.

ՆԻԿՈԼԻ ՀԱՆԴԵՊ ԵՂԱԾ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱ ՈՒ ԿՄՆԱ։ Բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ քաղաքականությունը անբա րոյականության տարրեր պարունակող զբաղմունք է, սակայն այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ վեր է ամեն տեսակի

պատկերացումներից։ Ես բնական կհամարեի քաղաքականությամբ զբաղվող այն մարդկանց դրսևորումները, որոնք պահը բաց չեն թողնում կարծիքներ արտահայտելու որևէ առիթով և որևէ անհատի նկատմամբ։ Ու նաև բնական կհամարեի, որ որոշ մարդկանց մոտ տարիների ընթացքում

նկատվեր կարծիքների որոշակի փոփոխություններ։ Սակայն չեք կարծու՞մ, որ կարծիքներ փոխելը, այն էլ հիմնավոր և այն էլ ամիսների, ինչու չէ նաև օրերի ընթացքում, դա արդեն անբա րոյականության ժանրից է։ Ասածս հիմնավորելու համար վերցնենք ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ մի քանի վայ քաղաքական գործիչների կարճ ժամանակահատվածների մեջ արված

հայտարարությունների լրիվ իրարամերժ գնահատականները։ Շատերի համար հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ՝թե Շահնազարյան Դավիթը իր հռետորական արտահայտչականությամբ և ինքնավստահ կեցվածքով ինչպես էր մերկացնում Ռոբերտ քոչարյանին, կապված Թե հոկտեմբերի 27֊ի, թե մարտի մեկի տխրահռչակ դեպքերի հետ,նույն ինքը՝ ԴՀՈԼ Գեղամյանը ինչ գնահատականների էր

արժանացնում նույն Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց համարելով դա ժանության ու կեղծիքի ռեժիսյորներ՝ նեգատիվիզմի Շեստակովիչներ, նաև ընտրակեղծիքների ռա հվիրաններ, իսկ իր նախանձախնդրությամբ հայտնի Գուրգեն Եղիազարյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ամենավերջին ձևով մրոտելու ու նրանց, որպես մեր ժամանակների հան ցվոր խմբավորումների պարագլուխներ անվանելով իր

տրամաբանությունը զուգորդում էր Նիկոլին ուղղված գովասանքի խոսքերով։ Իսկ Նիկոլի աճեցրած գեներալ Վանեցյանի ելույթը Քոչարյանի թալանի, այդ թվում նաև 6 միլիոն դոլարի արժողությամբ K O N G R E S հյուրանոցը, որպես կաշառք ստանալու վերաբերյալ տեղեկությունը բոլորիդ է հայտնի։ Ու,Ու ի՞նչ է կատարվում հիմա։ Այսօր այս վայ քաղաքական վերլուծաբանները սազերը ձեռքներն առած մեծ հուզականությամբ պետության

ապագան դարձյալ կապում են Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, իսկ անխոնջ Նիկոլի հանդեպ այնպիսի վայրահաչոցներ են տարածում ,որ նրանց տարակարծիք ելույթները մեկտեղելիս մարդ կարող է զարմանքից քար կտրել։ Մնում է հավելել մի բան, որ այս ամենը արվում է նեղ անձնական նկրտումներից՝ չարությունից

նախանձախնդրությունից և էգոիզմի դրսևորումներց դրդված։ Վերջում ցանկանում եմ ավելացնել, որ ամենը այսօր հասանելի է հասարակության լայն զանգվածներին և նրանց այդպիսի դատարկաբանություններով ու հերյուրանքների տարափով չի կարելի ապակողմնորոշել։Նիկոլի հանդեպ եղած վստահությունը կա և կմնա։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*