
«Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր, և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «փաստաթուղթ է հանձնել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Այդ փաստաթուղթը վերաբերվում էր ամբողջ հայ ազգին: Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունն Արցախի հարցում Հայաստանը դարձրել է որպես հակամարտող կողմ: Այդ ամենը մենք տեսանք սահմանային լարվածությամբ»,- ասել է նա:Բալասանյանի խոսքով՝ հրադադարի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանն Արցախի հարցում եղել է երաշխավոր, սակայն այսօր դարձել է հակամարտող կողմ. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Հայաստանը մտներ պատերազմական դրության մեջ, որ վաղն էլ հայտնվի արևմտյան ուժերի պրոեկտում, և Հայաստանի վրա շատ հեշտ լինի ճնշումներ գործադրելը»:Մանրամասները՝ տեսանյութում: |
Оставить комментарий